Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ցույց են տվել իրենց դեմքը, ցույց են տվել, որ թքած ունեն հայ ժողովրդի լինելիության վրա»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով բրյուսել յան միջնորդությունը, ԵՄ-ի դիտորդական առաքելության խմբին հրավիրելը՝ այն ամենը, ինչ հիմա է տեղի ունենում, իրականում սահմանագծման, սահմանազատման, իսկ ավելի ճիշտ՝ հանձնման և ընդունման գործընթաց է: Այս կարծիքին է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք թշնամու հերթական առաջխաղացումներին, Սյունիքի Տեղ համայնքի հատվածում տեղի ունեցած դեպքին, ինչի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ու վիրավորներ ունի:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս փուլում, Հայաստանի Հանրապետության սուվերենությունը կորցնելու գործընթաց է: Ադրբեջանցիները բավականին համարձակ, սեփականատիրոջ դիրքերից են հանդես գալիս, ինչը վտանգավոր իրավիճակի մասին է վկայում: Մենք իրականում գործ ունենք հանձնման և ընդունման գործընթացի հետ, որը քաղաքական տերմինով անվանում են սահմանազատում, սահմանագծում, ինչը, սակայն, հստակ գործընթացներից, ընթացակարգերից հետո պետք է լիներ: Բայց քանի որ իշխանությունը զավթածները ոչ թե երկրի կառավարման գործընթացի մեջ են, այլ սպասարկում են հայ ժողովրդի թշնամիների շահերը, պարզապես հանձնում են մեր պետականությունը: Հաշվի առնելով օրեր առաջ Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցածը՝ չի բացառվում, որ հենց սրանց թույլտվությամբ ադրբեջանցիները բլից-կրիգով ուզում էին մտնել ու վերցնել Սյունիքի միջանցքը: Նիկոլն ինքն է հայտարարել Ալիևի հետ օպերատիվ կապ ունենալու մասին: Այս անգամ շատ հավանական է, որ իրենց խանգարել է մեր հարևան պետությունը՝ Իրանը, որի հայտարարությունների ներքո իրենք հետ քաշվեցին, ու գործընթացը հիմա մի քիչ այլ կերպ են առաջ տանում: Թշնամու շահերը սպասարկող իշխանազավթները հօգուտ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ոչինչ չեն կարող անել»,-շեշտեց Գ. Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ 5 տարվա ընթացքում այս իշխանությունները փորձում են ոչնչացնել այն, ինչը ձեռք էր բերվել. «Բոլոր տեսակի ռազմական էսկալացիաները, գործողությունները, առավել ևս՝ զոհերը, օգնում են Նիկոլին, որպեսզի նա տեղի ունեցողը վերագրի ռազմական գործողությունների՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները հասել են X հաջողության: Բնականաբար, նորից փորձելու է մեղավորներ գտնել՝ ի դեմս ՀՀ ԶՈւ-ի, ԱԱԾ-ի, ռազմավարական դաշնակից գործընկերների: Այդպես նա լեգիտիմացնում է Ադրբեջանի օկուպացիոն, զավթողական, ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը»:

Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում նոր առաջխաղացումներից ու, մասնավորապես, Տեղի դեպքից հետո իշխանությունները թերացումների, բացթողումների մասին էին մատնանշել՝ Գ. Գևորգյանը հավելեց. «Սա էլեմենտար սրիկայություն է: Այս ամենը «ձեռառնոցի» է, ինչի մասին անգամ խոսելն է անհեթեթ: Այսինքն, երբ թշնամիդ ամեն վայրկյան կիլոմետր-կիլոմետր առաջ է գալիս, դու ներքին քննություննե՞ր ես իրականացնում, որ ի՞նչ անես, ի՞նչ ցույց տաս հանրությանը: Մինչդեռ իրականում հանրությանը թշնամուց պաշտպանելու համար պետք է անցնել կոնկրետ պաշտպանողական գործընթացների. դիվանագիտությամբ, ռազմական ուժով ու ժողովրդին մի բռունցք դարձնելով՝ պայքար մղել, թշնամուն հետ շպրտել կամ կանգնեցնել, որից հետո որոշակի ժամանակ անց նոր պետք է քննություններ սկսել, հասկանալ պատճառները: Բայց, ախր, այս դեպքում ի՞նչ քննության մասին է խոսքը: Միգուցե այն «քննության», որի շրջանակներում 2018-ից սկսեցին ոչնչացնել մեր բանակն ու մնացածը: Հիմա իրենք, մեծ հաշվով, այն աստիճանի են լկտիացել, որ երբ թշնամին հարձակվում է, ասում են՝ պատճառները հասկանալու համար ներքին քննություն ենք բացում»:

Գևորգ Գևորգյանի խոսքով, այսօր անխտիր բոլոր հայերին, անկախ քաղաքական հայացքներից, արդեն պետք է հասկանալի լինի, որ լինելիության խնդրի առաջ ենք: «Այսօրվա իշխանազավթներն իրականում ցույց են տվել իրենց դեմքը, ցույց են տվել, որ թքած ունեն հայ ժողովրդի լինելիության վրա և եկել են ոչնչացնելու հայոց պետականությունը:Պետք է բոլորը հասկանան, որ այս մարդկանց չի կարելի որևէ կերպ ընդունել, հիմք ընդունել իրենց ասածները, այլ ուղղակի պետք է հեռացնել: Մեր թշնամիների՝ ագրեսոր, ցեղասպան Ադրբեջանի, Թուրքիայի կանաչ լույսը այս իշխանություններն են: Եթե մենք արագ հեռացնենք սրանց, մեր թշնամին կանգ է առնելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում, խոսելով հասարակության և պայքարի անհրաժեշտության մասին, Գևորգ Գևորգյանը նշեց, որ 5 տարվա ընթացքում մարդկանց ուղեղները տարբեր ինֆորմացիաներով լցրեցին, իսկ հիմա մարդիկ արդեն հոգնել են: «Մարդիկ ուզում են հանգիստ ու արժանապատիվ ապրել: Աշխարհի շատ երկրների պատմություններն էլ են ցույց տվել, որ երբ երկար պատերազմի մեջ ես, երկար կռիվ ես տալիս, հասարակությունը ևս հյուծվում է՝ ի վիճակի չլինելով նոր հաղթանակներ կերտել: Առհասարակ, հաղթանակները չեն կերտվում միլիոնավոր ժողովրդով: Մեր 90-ականների փառապանծ հաղթանակները կերտել ենք մի քանի հազարներով, երբ այն ժամանակ Արցախում ու Հայաստանում միասին ավելի քան 3 մլն բնակիչ ունեինք:

Մենք այդ ժամանակ կարողացել ենք պատմության անիվը շրջել: Հիմա, անընդհատ միայն ժողովրդի մեջ մեղավորներ փնտրելով, ժողովրդին հոգնեցնում են, որն, ի վերջո, մաշվում է: Ճիշտ չէ մարդկանց մեղադրել, ասել՝ չեն հավաքվում: Ընդդիմադիր ուժերն այս տարիների ընթացքում չկարողացան այս թափթփուկներին հեռացնել, մարդիկ էլ հոգնեցին: Սա է պատճառը, որ տարբեր քաղաքական գործընթացների վերջնարդյունքում մարդիկ ոչ թե բթանում, այլ վստահություն են կորցնում: Եթե իրականում ցանկանում ենք այս ամենը փոխել, պետք է կռիվ տանք ոչ թե աթոռի, այլ հողի համար: Մեր ընկերները մոռացել են, որ եթե հողը չլինի, աթոռի տեղ ևս չի լինելու: Երբ թուրքը, ադրբեջանցին տեսնում են, որ մենք միասնական չենք, հոգնում ենք, ավելի են լկտիանում՝ շարունակելով ապրել իրենց աստեղային ժամանակն ու, ինչքան հնարավոր է, քերել, տանել մեզանից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա, ամեն դեպքում, հուսով է, որ այս ամենը երկար չի կարող շարունակվել: «Մի կետ կա, որից եթե անցնում ես, շատ բաներ այլևս մոտակա 30-40 տարին հետ բերել չես կարող, ու մնում է այդ գործը թողնել սերունդներին: Եթե գոնե հիմա կարողանանք ավելի շուտ խելքի գալ, միասնական, մի բռունցք դառնալով՝ ազնիվ պայքար մղել, հանրությունը, թեկուզ փոքր-փոքր շերտերով, կմիանա դրան: Ազնիվ պայքարն ազնիվ մղումների է բերում, որոնք իրենց հերթին միասնականություն են բերում: Մարդիկ զգում են այդ ամենը, ու այնպես չէ, որ բթացել են ու ոչինչ չեն զգում: Զգում են, բայց անորոշության, վախի ու հոգնածության մեջ են»,-ասաց Գ. Գևորգյանը:

Նրա խոսքով, պատմության առաջ բոլորս ենք մեղավոր լինելու: «Սերունդները չեն նայելու՝ ով էր այսօրվա թափթփուկ իշխանության կողքին, ով էր ընդդիմադիր, ով ում էր աջակցում: Ոչ ոքի պետք չէ աջակցել, անձերին պետք է դնել մի կողմ ու երկիրը, պետականությունը փրկել: 30 տարվա ընթացքում մենք մեր մի բուռ ժողովրդին չկարողացանք սովորեցնել պետություն, պետականություն հարգել: Մենք այսօր քաղում ենք ամբողջ սխալների ու բացթողումների արդյունքը: Սա մեզ համար պետք է դաս լինի, և ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ մի քանի հարյուր կամ մի քանի հազար հոգով հավաքվել ու հաշված ժամերի ընթացքում սրանց շպրտել: Եթե այն ժամանակ վախկոտ վախվորածներ էին, հիմա հարուստ վախկոտ վախվորածներ են, հիմա ավելի շատ բան ունեն կորցնելու: Ամեն դեպքում, եթե ազնիվ պայքար մղվի, իրենք չեն կարող այդ աթոռներին երկար մնալ»,-եզրափակեց Գ. Գևորգյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել