Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեպքից երկու օր առաջ էր խոսել․ Գյումրին հրաժեշտ տվեց Արթուր Սահակյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Գյումրին խորը ցավով հրաժեշտ տվեց 23-ամյա Արթուր Սահակյանին: Խիզախ երիտասարդը զոհվեց ապրիլի 11-ին, Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ հայրենիքը պաշտպանելիս: Արթուր Սահակյանի ընտանիքը 10 տարի առաջ էր Ջավախքի Դամալա գյուղից Գյումրի տեղափոխվել: Նա ընտանիքի միակ որդին էր:

Հարազատների վիշտն անասելի է, եւ դեռ պատրաստ չեն խոսել  իրենց քաջ որդու մասին, փոխարենը Արթուրի ընկերներն են որոշ դրվագներ հիշում եւ արցունքախառն պատմում: Ընկերների պատմելով՝ դեպքից օրեր առաջ էր Արթուրը զանգահարել իրենց: Իրենց տեղեկություններով՝  թշնամու զինվորների հետ ձեռնամարտի բռնված տղաներից մեկն էլ Արթուրն է եղել:

Զրույցները սովորաբար կարճ են տևել, հուսադրել է շարունակ բոլորին, թե այնտեղ ամեն ինչ կարգին է: Արթուրը «Պատիվ ունեմ» ծրագրով էր բանակ մեկնել: Դպրոցն ավարտելուց հետո միաժամանակ սովորել է եւ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում, եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:Ընկերներն հիացմունքով են պատմում, թե քանի լեզվի էր տիրապետում Արթուրը, որքան վարժ էր խոսում արաբերեն, 23 տարեկան էր, բայց հասցրել էր լեյտենանտի կոչում ստանալ: Արթուր Սահակյանը Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն համահիմնադիրներից էր:

«Մեր Արթուրը Ջավախքից է։ Սա ասում ենք, որպեսզի իմանաք, որ նա ընտրության հնարավորություն ուներ. և նա իր ընտրությունն արել էր հանուն հայրենիքի։ Արթուրը Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն համահիմնադիրներից է, ՀԱՀԵՆ Կառավարման Խորհրդի անդամ մեր նախաձեռնության առաջին օրից։ Արթուրը մեր ոգին էր, մեր կենսուրախությունն ու ժպիտը։ Նա մեծագույն պատրաստակամությամբ երիտասարդ էր հայրենիքին նվիրված բոլոր հարցերում։ Իսկական նախաձեռնող էր՝ իր անվանն ու արյանը արժանի։
Նա կռվեց մինչև վերջ՝ վստահ մի համոզմամբ, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ թե խոսքով, այլ գործով է արվում։ Իսկ նրա գործերն առավել քան խոսուն են՝ գերազանց ուսանող՝ դիվանագետ դառնալու ու այդ ճակատում ևս կռվելու վճռականությամբ, հայրենասեր նախաձեռնող՝ այլոց ոգևորելու և գործի գցելու կամքով, գաղափարական մարտիկ ու անզիջում հերոս։ Այսօրվանից մեր պատասխանատվությունը հարյուրապատկվում է՝ շարունակել անել այն, ինչ անում էինք, անել այն, ինչ Արթուրը կաներ։ Երբ այսուհետ կլսեք մեր նախաձեռնության մասին, հիշեք ու փառք տվեք նորօրյա հերոս, գաղափարի նվիրյալ մարտիկ և անձնազոհ Արթուր Սահակյանին, ով գործնականում իրականացրեց մեր երեք հիմքերի վրա դրված գաղափարախոսությունը. ինքնաճանաչ ու հայրենաճանաչ երիտասարդը դարձավ հայրենատեր»,- նշում են ՀԱՀԵՆ-ից:

 

Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան