Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀԱՊԿ-ից դուրս գալու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր որոշում չկա. Հակոբ Արշակյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատականի ակնկալիքի, կառույցից դուրս գալու շուրջ խոսակցությունների, առաջարկվող ռազմատեխնիկական օժանդակության, արևմտյան զորավարժություններին մասնակցելու, ԵՄ դիտորդական առաքելության ՀՀ–ում գտնվելու նպատակների մասին է Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Զրուցել է Աշոտ Սաֆարյանը։

–Երեկ երեկոյան Սոթքի ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել է հայկական դիրքերը։ Դրանից առաջ Տեղ գյուղի միջադեպն էր տեղի ունեցել։ Ի՞նչ իրավիճակ է սահմանի երկայնքով, և իշխող թիմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արձագանքել նման սցենարների։

-Քանի որ ՀՀ ինքնիշխան տարածքում կան ադրբեջանական զորքեր և, ըստ էության, այդ դիրքերն իրար բավականին մոտ են տեղավորված, ինչքան էլ մենք փորձում ենք խուսափել, ինչքան էլ խաղաղության օրակարգի շուրջ խոսակցություններ են գնում, այնուամենայնիվ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարը և սադրանքների է գնում։ Մենք դրա ականատեսը եղանք Սյունիքում, Գեղարքունիքում։ Իրավիճակի լուծման քայլերից մեկը զորքերի հայելային հետքաշումն է։ Բայց այն, որ ադրբեջանական կողմը չի համաձայնվում այս տարբերակին, խոսում է նրա մասին, որ նրանք ինչ-ինչ դրդապատճառներով շահագրգռված չեն դեէսկալացնել իրավիճակը։

–Իսկ որո՞նք են մեր հակընդդեմ քայլերն իրենց ապակառուցողական մոտեցմանը։

-Ես համոզված եմ, որ զսպման մեխանիզմներ կան և կիրառվում են, այլապես մենք չէինք ունեն այն հակահարվածը, որը, օրինակ, տեսանք օրեր առաջ մեր զինված ուժերի կողմից Տեղ գյուղի ուղղությամբ։ Ցանկացած ազդեցություն ունենալու է իր հակազդեցությունը, սա սակայն չի նշանակում, որ մենք շեղվում ենք խաղաղության մեր օրակարգից։ Մեր քայլերը արձագանքն են այն սադրանքների, որոնք որ կարող են տեղի ունենալ։ Ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհը երկխոսության և խաղաղության գնալու ճանապարհն է։ Եթե մենք ցանկանում ենք այս շրջանում ունենալ տևական խաղաղություն, մենք չպետք է նման սադրանքների պատճառով ունենանք լայնամասշտաբ հակամարտություն։

–Թշնամու ագրեսիան զսպելը և երկարաժամկետ անվտանգային ճարտարապետություն կառուցելը նաև ենթադրում է արտաքին գործընկերների, դաշնակիցների հետ սերտ համագործակցություն։ Այդ իմաստով այս պահին ի՞նչ իրավիճակում է ՀՀ–ի և ՀԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությունը։

-Դուք գիտեք, որ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ–ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներուժման հետ կապված և գիտեք, որ քննարկման էր դրվել մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ-ն ցանկություն էր հայտնել և պայման էր ունեցել, որ պետք է լինի քաղաքական գնահատական առկա իրավիճակին, որը ցավոք, իր տեղը չէր գտել այդ փաստաթղթում։ Սա փաստում է, որ առնվազն կոնսենսուս չկա այն հարցի շուրջ, որ կոնկրետ այդ տարածքներով ՀՀ–ի միջպետական սահմանն է և Հայաստանի տարածքում կան օտարերկրյա ուժեր։

– Քաղաքական գնահատական չի հնչել, բայց կազմակերպությունը տարբեր մակարդակներով բազմիցս ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկել։ Դեռ 2022-ի դեկտեմբերի սկզբին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ ՀԱՊԿ–ն առաջարկել է ռազմատեխնիկական օգնություն, սակայն քաղաքական գնահատականի բացակայության պատճառով մենք չենք ընդունել։ Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը նախապատվությունը տալիս ֆորմալ ընթացակարգերին, քան փաստացի օգնության առաջարկին։

-Խնդիրը ոչ թե ֆորմալ գնահատականների մեջ է, այլ նրանում, թե որտեղով է անցնում ՀՀ սահմանը` ըստ ՀԱՊԿ գործընկերների։ Մենք բազմաթիվ հայտարարություններ լսել ենք այլ գործընկեր պետությունների կողմից, ովքեր շատ հստակ փաստել են, որ դա ՀՀ սուվերեն տարածքն է, և Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։

Ի՞նչն է պատճառը, որ մեր ռազմական դաշինքի մեջ գտնվող գործընկերները նույն հայտարարությունը չեն անում։ Եվ եթե քաղաքական գնահատականը չի տրվում, ապա որտե՞ղ պետք է կանգնի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորքը և ինչպե՞ս պետք է գնահատվի` արդյո՞ք հայկական տարածքներ են, թե հայկական տարածքներ չեն։

–Իսկ նրանց հետ քննարկվե՞լ է, թե որտեղ պետք է կանգնի ՀԱՊԿ զորքը։

-Ես մասնավոր քննարկումների դետալների մեջ չեմ ցանկանում մտնել, բայց պետական մակարդակով ֆիքսել պետական սահման, սուվերեն տարածք նշանակում է ունենալ քաղաքական գնահատական ստեղծված իրավիճակին։ Սա է ամբողջ հարցը։

–Վերջերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ որևէ ռազմատեխնիկական օգնություն չի առաջարկվում մեզ ՀԱՊԿ–ի կողմից, այլապես չէինք հրաժարվի։ Կարծես հակասություններ կան տարբեր պաշտոնյաների հայտարարություններում։ Հիմա ի վերջո ի՞նչ է առաջարկվում։

-Ես կարծում եմ` քանի դեռ բոլոր հարցերում չկա կոնսենսուս, թե՛ օգնության ծավալներ, թե՛ բնույթ, թե՛ այլ դետալներ չեն հրապարակվել և, ըստ էության, պաշտոնական հրապարակում, նման փաստաթղթ չկա։ Կա ընդամենը հետևյալը, որ հայկական կողմն ուզում է քաղաքական գնահատական ստեղծված իրավիճակին, որպեսզի դե ֆակտո և դե յուրե ֆիքսված լինի փաստաթուղթ, ինչի հիման վրա պետք է ՀԱՊԿ խաղաղապահ զորքերն իրականացնեն իրենց առաքելությունը, սակայն այդ փաստաթուղթը չկա, և դրանից է բոլոր հետևանքները և խոսակցությունները։

–Մենք կազմակերպությունից դուրս գալու մտադրություն ունե՞նք։ Հայկական կողմից հայտարարվում է, որ ոչ թե մենք ենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է ցանկանում դուրս գալ տարածաշրջանից։ Մյուս կողմից սրան հակադարձում են։ Արդյոք փորձ է արվո՞ւմ քողարկել հետագա դեզինտեգրացիոն գործընթացները։

-Խոսենք փաստերի մասին։ Հայաստանը` պաշտոնական Երևանը, երբեք հանդես չի եկել ՀԱՊԿ–ից դուրս գալու ոչ նախաձեռնությամբ, ոչ էլ հայտարարությամբ։ Ինչ վերաբերում է մեր գործընկերների հայտարարությանը, որ ՀԱՊԿ–ն է ցանկանում դուրս գալ, դա այն քայլերի հերթականության գնահատականն է, որը մենք տեսնում ենք։

Եթե մի կառույցի համար ՀՀ սուվերեն տարածքում չկա ներխուժում, համենայն դեպս` ոչ փաստաթղթավորած, և Հայաստանը այդ անվտանգային համակարգի մաս է կազմում, հարց է առաջանում` ինչո՞ւ չկա այդ գնահատականը։ Եթե դու չես ֆիքսում, թե ինչն ես պաշտպանելու, ապա լեգիտիմություն չես ունենում դա պաշտպանելու համար։

–ՀՀ զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ այս տարի մտադիր են մասնակցել Եվրոպայում ԱՄՆ–ի նախաձեռնությամբ անցկացվող զորավարժություններին։ Ըստ Ձեզ` կնպաստի՞ դա մեր ԶՈւ մարտունակության բարձրացմանը, և արդյոք կշռադատվա՞ծ են ռիսկերը` հաշվի առնելով Արևմուտք –Ռուսաստան վառ արտահայտված հակամարտությունը։

-Ես գիտեմ, որ նման ֆորմատներով Հայաստանի մասնակցությունը առաջին անգամ չէ, շատ երկար պատմություն ունի նման համագործակցությունը։ Իհարկե այստեղ գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, նոր պաշտպանական մարտավարությունների, ռազմավարությունների, փորձի փոխանակման հարցեր կան, և ես համոզված եմ, որ բոլոր մարտահրավերները կշռադատված են ՊՆ–ի և համապատասխան մարմինների կողմից։

–Այս զորավարժությունների հարցը հերթական անգամ հեռակա բանավեճի թեման դարձավ ՀՀ–ի և ՌԴ–ի ներկայացուցիչների միջև։ Նախկինում, երբ ինչ-որ կնճռոտ հարցեր էին լինում, կուլիսային մակարդակում էր քննարկվում և հրապարակային չէր լինում։ Հիմա կարծես այլ մոտեցում է, ինչո՞վ կբացատրեք սա։

-Կարծում եմ, որ իրավիճակի փոփոխություններ են, որ բերում են խոսակցությունների հանրայնացման։ Այստեղ ոչ թե նախկին և ներկա մոտեցման հարցն է, այլ տարբեր տեսակի նոր խնդիրների առաջացման։ Հասարակության մոտ նույնպես շատ հարցադրումներ կան, և դրանք տեղ են գտնում այդ խոսակցությունների կոնտեքստում։ Ես համոզված եմ, որ արագ փոփոխվող և նաև շատ սուր իրավիճակներն են բերում են այդ խոսակցություններին։ Արդյոք դա մտահոգի՞չ է… Ես կարծում եմ, որ խոսակցությունների բացակայությունը կարող էր մտահոգիչ լինել։

–Ընդդիմադիր խմբակցություններն ասում են, որ գործող իշխանությունն է փչացրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպե՞ս կարձագանքեք սրան։

-Այդ հարաբերությունների ամբողջ կոնտեքստը կարելի է տեսնել սկսած այն ժամանակներից, երբ միլիարդավոր դոլարների զենք էին վաճառում Ադրբեջանին և ակնհայտ էր, որ Ադրբեջանն այդ զենքը գնում էր ԼՂ–ի և Հայաստանի դեմ օգտագործելու համար։ Դա լավ հարաբերությունների և բարձր մակարդակի հարաբերությունների արդյո՞ւնք էր, թե՞ այլ կոնտեքստում պետք է սա դիտարկել։ Այստեղ խնդիրն այն չէ, թե որ իշխանության ժամանակ ով ինչ հայտարարություն է արել, խնդիրն այն է,թե դեֆակտո ինչ է տեղի ունեցել։

–Փետրվարի 20–ից ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է։ Վերջերս առաքելության ղեկավարը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ասել էին, որ նրանք Ադրբեջանին տալիս են դիտարկվելիք հատվածից ինֆորմացիա։ Ո՞րն է նպատակը դիտորդների, եթե Բաքուն նախապես իմանում է, թե որ հատվածում են դիտարկումներ իրականացնելու։

-Դիտորդական առաքելության նպատակները պարզ են։ Սահմանային տարբեր իրավիճակներում հնչում է երկու կարծիք` հայկական պաշտոնական կարծիք և ադրբեջանական։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտվում է աշխարհում ստեղծված իրավիճակից և նաև նրանից, որ որոշակի անհավասարակշռություն կա ուժային առումով և փորձում է սադրել։ Իրենք այստեղ լինելով և սահմանային իրավիճակում ադրբեջանական զորքերի Հայաստանում գտնվելու առումով տրամադրում են տեղեկատվություն, որը երկրորդում է ՀՀ պաշտոնական տեղեկատվությանը։ Ես համարում եմ շատ կարևոր։

-Այո, բայց միևնույն ժամանակ Երևանը մուտք չունի դիտորդական առաքելության ամփոփագրերին…

— Դրանք տեխնիկական հարցեր են, որոնց մեջ ես չէի խորանա։ Կան նրբերանգներ կապված նրանց գործունեության, անվտանգության հարցերի և այլնի հետ։ Կրկնեմ՝ ինձ համար կարևոր է, որ Հայաստանի կարծիքը համընկնում է դիտորդական առաքելության կարծիքի հետ։ Արդյունքում մենք տեսնում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևերի տեքստերը, որոնք արձանագրում են հայկական դիրքորոշման ճշտությունը։

– Դուք նախկինում զբաղեցրել եք ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի պաշտոնը, սակայն մինչև հիմա նկատելի է, որ հետաքրքրված եք ռազմարդյունաբերական ոլորտով։ Չբացելով գաղտնիքներ` ինչ նորություններ ունենք այդ ոլորտում։

-Կարող ենք ասել, որ տարբեր ուղղություններով մշակումներ կան, և հատկանշական է այն, որ այն նմուշները, որոնք փորձարկումների փուլում էին, բարեհաջող են անցկացվել։ Հայաստանում աննախադեպ ծավալների ռազմարդյունաբերության պատվերներ կան, և սա դիտարկում եմ բալանսի վերականգնման տիրույթում։ Հայաստանում առկա է բավականին մեծ գիտելիքներ թե՛ ԱԹՍ–ների, թե՛ ինքնաոչնչացնողների, թե՛ տեսադիտարկման ուղղություններով, նաև առկա են մեծ գիտելիքներ ռադարների, կապի համակարգերի ուղղություններով։

Ես կիրառումների մասին չեմ խոսում, այլ արդյունաբերության զարգացվածության մասին։ Բայց, իմ կարծիքով, Հայաստանը դեռ ճանապարհ ունի դառնալու զարգացած ռազմաարդյունաբերական երկիր։

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին