«Հանձնվում եմ»․ Գոհար Ավետիսյանը խոսել է պլաստիկ վիրահատությունից հետո իր վիճակի վատթարացման մասին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին հայացքից բյութի բլոգերի կյանքում ամեն ինչ կարգին է. նա ակտիվորեն նկարահանում է հոլովակներ, պատրաստվում է Հնդկաստանով մեկ հյուրախաղերին և պատմում իր առօրյայի մասին։ Բայց իրականում Գոհար Ավետիսյանը ծանր ժամանակներ է ապրում՝ կրծքի փոքրացման պլաստիկ վիրահատությունից հետո վերքը մեկ ամսից ավելի է՝ չի լավանում։ Այս մասին դիմահարդարուհին բազմիցս է խոսել, բայց ամեն անգամ երկրպագուներին վստահեցնում էր, որ բժիշկները իրավիճակը վերահսկողության տակ են պահում։ Այսօր, սակայն, նա իսկապես մտահոգիչ լուր է հայտնել։
«Օրերս կրծքիս վերքը կրկնապատկվեց։ Երբ տեսա այն, քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս»,- բաժանորդների հետ կիսվել է Գոհարը։ Նա արդեն խոստովանել է, որ զղջում է արածի համար, բայց հիմա ընդունել է իրավիճակն ու պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր կուրծքն ավելի արագ ապաքինվի։ «Ես հանձնվում եմ։ Ես համաձայն եմ ցանկացած սպիի»,- խոստովանել է դիմահարդարը։