Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինստիտուցիոնալ կազմաքանդման, վարկաբեկման, զրոյականացման հնգամյակ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը: Բնութագրական է, ոչինչ չես ասի: Միանշանակ ու աներկբա: Շուտով կլրանա 5 տարին, ինչ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարած երկրում, որն այդ կառավարման հետևանքով անշեղորեն կործանվում է և ջղակծկվում է հոգեվարքի մեջ: Հնգամյակը հարմար առիթ է հետադարձ թեթևակի հայացք նետելու համար՝ դիտարկելով անցած 5 տարում Նիկոլ Փաշինյանի ու նրա «քաղպայմանագրայինների» կողմից Հայաստանի Հանրապետության պետական ամբողջ համակարգը կազմաքանդելու «հեղափոխական նվաճումները»: Դրանց մի մասը թերթի նախորդ համարում ներկայացրել ենք ընթերցողին, ուստի շարունակենք: Քավ լիցի, կարելի է դիտարկել պետական ցանկացած հաստատություն: Աղետալի հետևանքները համատարած են:

Վերցնենք թեկուզ այնպիսի կառույց, ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Մինչև վերջերս, կարելի է ասել, փաշինյանական իշխանության բախտը բերել էր, քանի որ «նախկինից» ՄԻ պաշտպանի պաշտոնում մնացել էր խարիզմատիկ, սկզբունքային, գրագետ և բանիմաց գործիչ Արման Թաթոյանը: Բայց փաշինյանական իշխանությունն իրեն հատուկ ձևով պահեց Արման Թաթոյանի նկատմամբ. է՛լ շարունակական, թիրախավորված ատելություն, որի հրահանգը, կարելի է չկասկածել, Փաշինյանից ու նրա անվան ՔՊ-ի ներկայացուցիչներից էր գալիս, էլ ամենատարբեր՝ հիմնականում մանրախնդիր բացասական դրսևորումներ, և այլն, և այլն:

Բայց մարդը ոչ միայն դիմացավ այդ ամենին, ոչ միայն պատվով տարավ փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար թիկունքից հասցվող հարվածները, այլև յուրովի նոր մակարդակի վրա բարձրացրեց թե՛ օմբուդսմենի կոչումը, թե՛ ՄԻՊ ինստիտուտը: Թվում է՝ որևէ իշխանություն կերազեր դրա մասին: Միայն ոչ Նիկոլ Փաշինյանը: Նախ՝ նա մի քանի ամսով ՄԻ պաշտոնում նշանակել տվեց մի անձնավորության, որն իր հիմնական գործը համարում էր միայն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը: Իսկ վերջերս էլ քպականներով հավաքվեցին ու ՄԻ պաշտպան նշանակեցին գլխավոր դատախազուհու տեղակալուհի Անահիտ Մանասյանին: Շատերը դառը կատակում են, որ այժմ կառույցը լինելու է ՄԻԴ, այն է՝ մարդու իրավունքների դատախազ, կամ՝ ՔՊԻՊ, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» իրավունքների պաշտպան:

Կարելի է չկասկածել, որ դատախազ-ՄԻՊ-ի դեպքում այս պետական ինստիտուտը վերջնականապես կվերածվի փաշինյանական իշխանության կցորդի, որի միակ գործառույթը լինելու է յուրայիններին պաշտպանելը: Սա հենց կազմաքանդումն ու վարկաբեկումն է՝ գործի մեջ: Հայաստանում նախկինում էլ պետական կառույցների մեծ մասը հանրության որոշակի հատվածի վստահությունն առանձնապես չէր վայելում, գաղտնիք չէ: Բայց կոնկրետ ՄԻՊ ինստիտուտը, կարելի է ասել, սեփական քրտինքով էր վաստակել հազարավոր հայրենակիցների վստահությունը՝ որպես պետական կառույց: Համենայն դեպս, նախկինում, որքան դա հնարավոր է եղել, իշխանությունները ՄԻ պաշտպանի պաշտոնում առաջադրել են կա՛մ հեղինակավոր հասարակական գործիչների, կա՛մ ուժեղ պրոֆեսիոնալի, բայց այնպիսի անձնավորության, ով, այսպես ասենք, բացահայտ իշխանության սազանդար չէ:

Իսկ «ժողովրդավար» Նիկոլ Փաշինյանը գերադասում է միայն բացահայտ յուրայիններին, նույնիսկ՝ ՄԻ պաշտպանի պաշտոնում: Վերցնենք այլ կառույցներ՝ հպանցիկ դիտարկելով դրանցում արձանագրված կադր ա յին աթուր ման (ռու ս ե ր ե ն ա ս ա ծ ՝ чехарда): Օրինակ՝ ԱԱԾ-ն: Վերջին 5 տարվա ընթացքում ազգային անվտանգության ծառայությունը 5 տնօրեն է փոխել: Արդեն իսկ անլրջացում է: Ուժային կառույցներում ղեկավարության նման հաճախակի փոփոխությունը հանգեցնում է տվյալ կառույցների անխուսափելի քայքայման: Վերջին 4-5 տարում ԶՈՒ գլխավոր շտաբի փոխված պետերի թիվն արդեն հաշվելու ցանկություն էլ չկա: Մի քիչ ավելի քիչ են փոփոխվել ոստիկանապետերը՝ ընդամենը 3 անգամ:

Պաշտպանության նախարարները փոխվել են ավելի հաճախակի, կարելի է ասել՝ ձեռնոցների նման: Քանի-քանիսն են այս ընթացքում նախարարական պաշտոններ փոխել, մարզպետից թռել գերատեսչություն, գերատեսչությունից՝ չգիտես՝ ուր: Դա կարելի է հեղափոխական անխուսափելի հետևանք համարել: Բայց խնդիրը հեղափոխականների մյուս հատկանիշն է. նրանք գործից բացարձակապես բան չեն հասկանում, բայց վստահ են իրենց անքննադատելիության և հանճարեղության մեջ, որովհետև իրենք... կարողացել են քայլելով զավթել իշխանությունը: Հետևաբար, անխուսափելիորեն ձախողվում են աշխատանքները, խնդիրները: Իսկ գործունեության առանցքային նպատակը դառնում է ինքնագովությունը, պարզ ասած՝ «փիարվելը»:

Փաշինյանն իշխանության գալուն պես երկար-բարակ քանդում-հավաքումներ անելուց հետո, ի վերջո, որոշեց 12 նախարարություն ունենալ: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում համեմատվել... Հիսուս Քրիստոսի հետ, ակնհայտ է, որ նման մտասևեռում ունի: Ի դեպ, ոստիկանությունը վերստին ՆԳ նախարարություն դարձնելուց հետո այն դարձել է 13- րդը: Շատերը համարում են, որ 13-րդը Հուդան էր: Բայց, ոնց հասկանում ենք, այդպես չեն թողնի, մի նախարարություն կփակեն շուտով: Ինչևէ: Նախարարությունների «կարուձևի» դաժան հետևանքներից մեկն այն եղավ, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը: Հայաստանի դեպքում դա կառավարման ուղղակի աններելի սխալ է, եթե հատուկ միտումով չի արվել, այսինքն՝ նպատակը հենց այդ կառույցը վերացնելը չի եղել:

Վերացված գերատեսչություններից մեկն էլ Սփյուռքի նախարարությունն էր: Այն կարող է ու պետք է նոր բովանդակություն ստանար, բայց փոխարինվեց ինչ-որ անհասկանալի բանով, իսկ նախարարի փոխարեն հրամցվեց «Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի» կարգավիճակով Զարեհ Սինանյանը, որ հատկապես Սփյուռքում չափազանց հարգված, ամենուրեք բացառապես խանդավառությամբ ընդունվող աշխարհահռչակ գործիչ է: Զարմացա՞ք: Ճիշտ արեցիք: Ուղղակի սարկազմն արտահայտող ժպտացող սմայլիկ թերթում չեն դնում...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա