Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ձախողումների արդարացման փուլ է, փրփուրներից են կախվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային մի շարք կազմակերպությունների վարկանիշային սանդղակներում Հայաստանը շարունակում է հետընթաց արձանագրել: Խոսքի ազատության, կոռուպցիայի, ժողովրդավարության, իրավունքների, ազատությունների առումով հետընթացների մասին մինչ այս արձանագրել էին հայտնի միջազգային մի շարք կազմակերպություններ: Այս շարքին է ավելացել նաև բրիտանական վերլուծական ինստիտուտի «Legatum Prosperity Index»-ը. 167 երկրի մակարդակով Հայաստանի կառավարության վստահությունն այս սանդղակում 147-րդն է: Նշենք, որ վերջին 5 տարվա կտրվածքով նշված հետազոտության տարբեր ուղղություններում Հայաստանը միայն հետընթաց է գրանցել: Հանրային կառավարման մասնագետ Սիրանուշ Սերոբյանի խոսքով, առհասարակ վստահության վարկանիշի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից են կառավարության գործունեությունը, կառավարության ղեկավարի, աշխատակիցների իմիջը, ինչպես նաև նրանց կոմպետենտության մակարդակը, հասարակության հետ հաղորդակցությունը:

«Կարևոր բաղադրիչ է նաև հակակշիռների ու զսպումների քաղաքականությունը, նաև այն, թե ինչպես են լուծվում քաղաքացիների բարձրաձայնած հարցերն ու հիմնախնդիրները: Մեծ հաշվով՝ վստահության ձեռքբերման համատեքստում կարևորագույն դերակատարություն ունեն կառավարությունը, այնտեղ ներգրավված անձինք: Հայաստանի դեպքում հենց կառավարության կողմից իրականացված քաղաքականության արդյունքում է օր օրի նվազում վստահությունը թե՛ պետական ինստիտուտների, թե՛ պետական այրերի ու անձերի նկատմամբ: Վստահությունը նվազում է, քանի որ երկրի ղեկը բռնազավթած իշխանությունն իր գործառույթները չի իրականացնում: Մենք շատ օրինակներ կարող ենք բերել: Օրինակ՝ ինչպես անկախությունից հետո, այսօր ևս մեր առաջնային հիմնախնդիրը շարունակում է մնալ անվտանգությունը, որը ներկա իշխանությունները չեն կարողանում ապահովել, ինչի հետևանքով, օրինակ՝ թշնամին անարգել ներխուժում է Հայաստան: Իշխանության վստահության վարկանիշը շարունակում է իջնել, քանի որ ինչ խոստացել են, չեն իրականացնում: Նրանց բոլոր հեքիաթները հօդս են ցնդել: Օրինակ՝ խոստանում էին հատիկ-հատիկ կուլակաթափ անել, պետական բյուջե վերադարձնել գողացված գումարները: Այսօր որևէ քրեական գործ, որևէ դատական նիստ չկա, որը կփաստեր որևէ լումա պետական բյուջե վերադարձնելու մասին»,-ասաց Ս. Սերոբյանը:

Նա մատնանշեց հատկապես անձերի հետ կապված խնդիրների մասին: «Կառավարության կազմում ներգրավված անձանց նկատմամբ քաղաքացիները վստահություն չունեն, ու չի ընկալվում, որ իրենք են երկրի ղեկավարները: Երբ իրենց լիազորությունները չեն իրականացնում, միայն շոուներով են կերակրում հանրությանը, հանրությունը տեսնում է այս ամենն ու հասկանում է համակարգի դատարկության մակարդակը, ինչի արդյունքում էլ վստահությունը նվազում է: Շուրջ 5 տարի է՝ այս իշխանությունները մաշում են իրենց վարկանիշը, մեր երկրի հեղինակության վարկանիշը ևս: Եթե կառավարության վստահության վարկանիշն ընկնում է, պետական կառավարման համակարգի նկատմամբ ևս մեծ վստահություն չի կարող լինել: Այսօր կոնկրետ անվտանգային հիմնահարցի լուծում չկա, մենք շարունակում ենք կորուստներ ունենալ, մեծ հաշվով՝ հստակություն չկա: Տեսնելով այս ամենը՝ քաղաքացիները հիասթափվել են իրենց ընտրությունից, ինչը կանխատեսելի էր»,-նկատեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով, որ, վերոնշյալ հետազոտության համաձայն, ՀՀ բարեկեցության ցուցանիշը ևս 2021-ի համեմատ հետընթաց է ապրել, Սիրանուշ Սերոբյանը նկատեց. «Երբ նոր էին իշխանության եկել, բոլորը վարկերով, գրոշներով էին ապրում, տուն, փոշեկուլ, հեռուստացույց չունեին: Այսօր, երբ թերթում ենք հայտարարագրերը, իրենց, նաև իրենց հարազատների կարողությունները, ընդհանուր առմամբ, միլիոնավոր դոլարների են հասնում:Եթե առաջ հիփոթեքով գնված մեկ տուն ունեին, հիմա 4 բնակարան են գնել: Փոխանակ պետական բյուջեն լցվեր, ու դրամական միջոցներն ուղղվեին առաջնահերթություններին, նախ՝ անվտանգային հարցերի կարգավորմանը, ուղղվում են սեփական մանկլավիկների, իշխանավորների գրպանները: Իրենք օր օրի հարստանում են, բայց մեր երկրի ներսում որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենում: Այսինքն, մոտ 100 հոգի հարստանում է, բայց երկրում որևէ ֆինանսական ակտիվություն տեղի չի ունենում»:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգին, ճյուղերի ու մարմինների անկախությանը՝ Սիրանուշ Սերոբյանը նկատեց, որ մինչ այս՝ անգամ 2018-ի իրադարձություններից հետո, ՄԻՊ գրասենյակը մեծ իրավական դեր ուներ: «ՄԻՊ գրասենյակն իրապես անկախ մարմիններից մեկն էր: Երբ Արման Թաթոյանն էր ղեկավարում, այդ ընթացքում ՄԻՊ-ն ակտիվ արձագանքում էր, կողմնակալ վերաբերմունք չկար: Միջազգային ատյաններում մեր գերիների վերադարձի, իրավունքների, ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, թշնամու սադրանքները, մարդու իրավունքների խախտումները մշտապես ֆիքսվում էին ու ներկայացվում միջազգային հանրությանը: Արձագանք, ամեն դեպքում, լինում էր այդ ժամանակ: Այսօր կարող ենք փաստել, որ, հաշվի առնելով ՄԻՊ գրասենյակի բարձիթողի իրավիճակը, ևս մեկ անկախ կառույց կորցրինք: Հաշվի առնելով շոուն և իշխանության ներկայացուցչի ընտրությունը՝ այսօր չենք կարող ունենալ այն անկախ կառույցը, որը կվերահսկի մարդու իրավունքների խախտումները, վեր կհանի դրանք ու այլ լիազորությունների հիման վրա լուծումներ կտա խնդիրներին: Մենք ոչ թե իշխանությանը զսպող, այլ իշխանության թելը թելող հերթական կառույցն ենք ունենալու: Երբ ամբողջ պետական կառավարման համակարգին կից կառույցներն ու ինստիտուտները մեկի ձեռքում են կենտրոնացված, ՄԻՊ-ն այս պարագայում բացառություն չէր կարող լինել»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պահին անկախ դատական համակարգ ևս չունենք:

«Իրավապաշտպան գործունեություն իրականացնող այս երկու ճյուղերը ոչ թե հօգուտ հանրության, պետական շահի, պետական ինստիտուտների զարգացման, այլ միայն իշխանական լծակների ընդլայնման, իրենց տնտեսական շահերի պաշտպանությանն են ծառայելու: Ու հարց է՝ երբ կախվածության մեջ են, ապա անաչառ, արդարամիտ ու կոմպետենտ որոշումներ ո՞վ է կայացնելու: Այս դաշտը բաց է մնում, որը չի կարող լցվել հասարակական, իրավապաշտպան կազմակերպություններով: Անգամ մեծ իրավաբանական ընկերությունները չեն կարող ճնշում գործադրել դատական համակարգի, ՄԻՊ գրասենյակի վրա: Կառավարման տեսանկյունից մենք այսօր լճացման խորացման փուլում ենք»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հանրությունն այնքան լծակներ չունի, որ կարողանա վերահսկողություն իրականացնել:

«Կառավարությունում այսօր ստեղծվել է մի պատկեր, որտեղ ոչ միայն լճացում, այլև ձախողումների արդարացման փուլ է: Այսօր փրփուրներից են կախվում, իրենց ձախողումներն արդարացնում են ու նորից մեղադրում նախկիններին կամ այլ անձանց: Այսօր իրենք լղոզում են իրենց որոշումները: Հանրության շրջանում այլ օրակարգեր են մտցնում՝ հիմնական օրակարգերը դուրս թողնելու համար: Երբ ունենք անվտանգային խնդիրներ, օրինակ՝ Երևանում ծառահատումներ են սկսում: Մանիպուլացնում են հասարակությանը՝ շեղելով կարևորագույն հիմնախնդիրներից, տանելով դեպի կենցաղային հարցեր: Կարևոր է հասկանալ՝ այսօր մեզ համար կարևոր է ծառերի կտրման գործընթա՞ցը, թե՞ մեր քաղաքացու, զինվորի կյանքի պահպանման խնդիրը, մեզ համար կարևոր են սահմանի ամրակայման, պահպանման հարցե՞րը, ինժեներական աշխատանքնե՞րը, թե՞ Երևանի կենտրոնում այս կամ այն ծառն այլ ծառով փոխարինելը: Վարեցին ուղեղների լվացման քաղաքականություն, ինչի շնորհիվ էլ այսօր չեն թողնում, որ հանրությունը կարողանա հիմնական գերխնդիրները տարբերակել պակաս կարևոր հարցերից: Առաջնայինը երկրորդայինից տարբերակելու խնդիր ունենք, քանի որ հանրությանը կերակրում են իրենց սին, երևակայական մտքերով»,-ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքով, պետական ապարատի 80 տոկոսը պարալիզացված է: «Այս պահին աշխատակիցների խնդիր կա, բազմաթիվ թափուր հաստիքներ կան: Հազվադեպ մարդիկ են դիմում այդ հաստիքները լրացնելու համար, քանի որ պետական ապարատը վստահություն չի ներշնչում, զարգացման հեռանկար էլ չկա: Պարալիզացման փուլ է սա: Այս իրավիճակը, սակայն, չի կարող երկար շարունակվել: Արցախը դեռ շրջափակված է, մինչև օրս որևէ դրական տեղաշարժ չկա: Մենք տեսանք, որ սին էր այն թեզը, թե «Արցախը հանձնելով՝ հանգիստ կապրենք»: Արցախը հանձնելով՝ անվտանգային խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն: Այսօր խնդրի լուծումը Երևանում է: Խնդիրը ապիկար իշխանություններն են, որոնց պետք է հեռացնել: Առանց կառավարման համակարգում ներգրավված անձանց փոփոխության, որևէ դրական տեղաշարժ մեր երկրում չի լինի»,-եզրափակեց Ս. Սերոբյանը

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան