Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայրենիքն այս օրին հասցրած վարչախմբի գերնպատակն ինքնավերարտադրումն ու սեփական աթոռը պահելն է». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

ԲԼՈԳ

Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Ազգային ժողովի ամբիոնն ազգային և հոգևոր ակունքներից կտրված հակաեկեղեցական տարրերի և սրանց ազդեցության կրողների կողմից դարձել է Եկեղեցին թիրախավորելու հարթակ։ Այսօր ցավով նկատեցի, որ քպական մի երիտասարդ ու ազգային կյանքում որևէ վաստակ չունեցող մի երեսփոխան` Մարիա Կարապետյան անունով, Ազգային ժողովի ամբիոնից հերթական հակաեկեղեցական, ազգային և եկեղեցական ավանդույթներին վարկաբեկող ելույթ էր ունենում, այդ թվում քննադատելով ազգային ավանդույթներ ունեցող կուսակցական գործիչներին և իրենց գաղափարախոսությունները։ Մատաղի ավանդույթի փոփոխության անհրաժեշտությունից և թուրքատյացության վերացումից էր խոսում իշխանական կուսակցության ներկայացուցիչը, որի իշխանության շրջանում կորցրել ենք Արցախի Հանրապետության տարածքների 75%, ադրբեջանցի զինվորականները գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի հատվածներ։ Նախկինների օրոք ընտրակեղծիքներից ու կոռուպցիայից է խոսում նախկիններին տեղին, իսկ առավել հաճախ անտեղի վարկաբեկած և ստի ու կեղծիքի  միջոցով իշխանության  զավթած որևէ արժանիքի  համար չընտրված կուսակցության ներկայացուցիչը։ Նախկիններն անսխալ չէին, իրենց մեծագույն թերությունն էլ երկիրն այնպես կառավարելն էր, որ ժողովուրդը,  նախկիններին մերժելու արդյունքում, ձեր նման ստախոսներին ու ապաշնորհներին իշխանության բերեց։  Հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր ռազմակաքաղաքական ղեկավարության և անձամբ գերագույն գլխավոր պատասխանատուի սեփական կետից բանակցելու կամ սխալ բանակցելու, պատերազմ հրահրելու, Բանակն անտեղի տեղաշարժերի ենթարկելու և կառավարելու անկարողության արդյունքում պարտություն կրելու, այնուհետև խայտառակ կապիտուլացիա կնքելու ու դրանով հանդերձ խելքի չգալու հետևանքով հայրենիքը այս օրին հասցրած վարչախմբի գերնպատակն ինքնավերարտադրումն ու սեփական աթոռը պահելն է։ Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով։ Փողոցում առևտուր անողին քաշքշում, վիրավորում, նկարահանում և երբ զգում են , որ նկարահանած տեսանյութն իրենց օգտին չի, ջնջում են։ Ընդդիմադիրներին Ազգային ժողովում ծեծում և անվտանգության ախատակիցների միջոցով Ազգային ժողովից դուրս են հանում և ժողովրդավարությունից են խոսում ոստիկանների բազմաշերտ շարքերի հետևում թաքնվածները։  Կեղծված ընտրություններից է խոսում մի իշխանության ներկայացուցիչ, որի իշխանության օրոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն Հայաստանի Հանրապետության մեջ առաջին անգամ նշանակվեց իշխող կուսակցության կողմից և իշխող կուսակցության ներկայացուցիչ։ Գլխավոր դատախազի ընկերուհին էլ` Մարդու իրավունքների պաշտպան։ Դատարանից ու Սահմանադրական դատարանից է խոսում իշխանության ներկայացուցիչը, որի օրոք դատարանները իշխանությունների կողմից շրջափակման ենթարկվեցին և վարչապետի խոսքի համաձայն չկան իր հրամանները չկատարող դատավորներ։  Իրենք անկոռեկտ կերպով խառնվում են Եկեղեցու գործերին, բայց Եկեղեցուց չեզոքություն են պահանջում։ Հայ Եկեղեցու կողմից հիմնված` դպրոցից հանում են "Հայ Եկեղեցու պատմություն" առարկան։ Ծույլ ու ապաշնորհ պաշտոնյաները ոչ աշխատանքային դարձրին Մեռելոց հիշատակության օրերը, բայց այդպես էլ աշխատասեր ու շնորհալի չդարձան։ Անամոթաբար խոսում է քաղաքական իշխանավորների գերագահության մասին մեկը, որ չի գիտակցում, որ իշխանությունը ժողովրդին ծառայելու և ոչ թե բարձր աշխատավարձ ու պարգևավճար ստանալու մեջ է։ Եվ վերջապես,  սեփական արյուն-քրտինքով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին է քննադատում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կործանման եզրին հասցրած իշանության  ներկայացուցիչը։ Ինչպես ժողովուրդն է ասում." Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռում"։

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գևորգյան