Հայաստանը 6 շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը վեց շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին հետ հանդիպմանը։
Բայրամովը նշել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով:
Իր հերթին Օլսոնը նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով անցկացվող բանակցություններին։
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։