Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անգամ Ալիևն է հրապարակավ հայտարարել՝ ինձ «Մադրիդյան սկզբունքներով» պարտադրում էին ճանաչել ԼՂ անկախությունը, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»․ Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին:

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևը՝ հանցագործ, ցեղասպան Իլհամ Ալիևը, ինքն է հրապարակավ հայտարարում, որ ««Մադրիդյան սկզբունքներով» փակ դռների ետևում ինձ պարտադրում էին, որ ես ճանաչեի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհետևի կամ չգնահատի այս իրավիճակը (Ալիևի ներկայացրած այս իրավիճակը - Tert.am)», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Շարունակելով իր հարցադրումները՝ օրենսդիրն ասաց. «Եվ ինչո՞ւ պետք է խեղաթյուրվի թե՛ 1989 թվականի ԼՂ ինքնավար մարզի որոշումը միանալ Հայաստանի հետ՝ դա շփոթելով 1991 թվականին արդեն ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչագրի ընդունմամբ անկախության գործընթացի իրականացման հետ: Եվ որ ամենակարևորն է. նույն Ադրբեջանի Հանրապետությունն անկախացել և հիմք է ընդունել միայն իր Առաջին Հանրապետությունը՝ չեղարկելով Խորհրդային Միության անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը: Ինչո՞ւ հանկարծ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը, կամ ԼՂՀ-ն դիտարակվի Խորհրդային Ադրբեջանի կոնտեքստում, այն դեպքում, երբ որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքն է հրաժարվել լինել ԽԱ-ի իրավահաջորդը, ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»: Նկատի ունեմ հիմնավորումները: Ինչո՞ւ է ավելի հիմնավորում, որքան նրանք չեն անում դա: Իմ կարծիքով ՝ պատասխանը մեկն է. այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել մեղավորներին»:

«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ պե՛տք չի դա անել, հետևե՛ք Ձեր իսկ առաջարկներին, պարո՛ն Փաշինյան: (Փաշինյանը - Tert.am) Ասում էր՝ «գտնենք ելք»: Ելքը գտնենք, բայց պետք չի անել հղումներ, կատարել ոչ իրական փաստարկումներ, որն ավելի է վատացնում իրավիճակը: Արցախի Հանրապետության ինքորոշման իրավունքը նաև նույն միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից կարևոր է համարվել, հարկ է սրբորեն պահպանել այս իրավունքը: Այո՛, արցախյան կոնֆլիկտը լուծված չէ, և սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը: Այդ կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- շարունակեց պատգամավորը:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Ալմա-Աթայի հռչակագրի հայտարարմամբ չի ապահովվում ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը: «Ադրբեջանը չի գնում այդ քայլին, նա ինչքան ուժի ունի, ինչքան հնարավորություն ունի, սեղմելու է, ոչնչացնելու է: Ավելին՝ նույն Ալմա-Աթայի հռչակագրի, որը հաջորդել է ԱՊՀ ստեղծման մասին արձանագրությանը, այդ արձանագրության վավերացման ժամանակ կատարված վերապահումը պետք է լինի նաև մեր ու համանախագահ երկրների համար կարևորագույն ուղղություն: Իսկ այդ վերապահումն ասում է, որ ԱՊՀ անդամ կարող են լինել ԽՍՀՄ նաև այն երկրները, այն տարածքները, որոնք ԽՍՀՄ օրենքներին համաձայն իրականարել են անկախության հանրաքվե: Այդպիսի չափանիշին բավարարում էր ԼՂՀ-ն: Ինչո՞ւ ուրեմն մենք սա չենք դարձնում մեր քաղաքական կարևորագույն առաջընթացը, հնարավորությունը»,- հայտարարեց խորհրդարանականը:

Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին