Գագիկ Ծառուկյանն ու Չեխիայի դեսպանը հանդիպել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին։ ԲՀԿ նախագահը նախ շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման առթիվ` մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը գործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը հարաբերությունների խորացման գործում։ Գագիկ Ծառուկյանը դեսպանին հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար և ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիքի առջև: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



