Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռոնալդուն չի հեռանա Ռեալից, քանի դեռ ես այստեղ եմ. Զիդան

ՍՊՈՐՏ

 Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որում վստահեցրել է, որ «Դեպորտիվո»-ի դեմ առաջիկա խաղից առաջ թիմն ամբողջապես կենտրոնացած է և լավ աշխատանք է կատարում: «Երեք մարզումները, որ մենք անցկացրել ենք, լավ տպավորություն են թողել թե' իմ, թե' ֆուտբոլիստների վրա»,- ասել է Զիդանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Զիդանն անդրադարձել է նաև Ռոնալդուի` «Ռեալ»-ից հեռանալու մասին խոսակցություններին: «Ռոնալդուի ցուցանիշները խոսում են նրա փոխարեն: Ես ծիծաղում եմ նման խոսակցությունների վրա, քանի որ նա ոչ մի տեղ չի հեռանա, քանի դեռ ես այստեղ եմ: Ռոնալդուն թիմի հոգին է»,- ասել է նա:

Անդրադառնալով թիմի կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսի և Իսկոյի խաղին` Զիդանը նշել է, որ նրանք թիմի համար կարևոր խաղացողներ են: «Իմ աշխատանքը նրանց աջակցելն է, նրանց հետ զրուցելը, նրանց ասելը, որ այն, ինչ ինձ համար իսկապես կարևոր է, թիմն է, որ որոշ ֆուտբոլիստներ ակնհայտորեն ավելի շատ են խաղալու, քան մյուսները, բայց ես պետք է ցույց տամ, որ թիմն ինձ համար ամենակարևորն է»,- ընդգծել է նորանշանակ մարզիչը:

Խոսելով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր ձեռքբերումների մասին` Զիդանն առաջին հերթին նշել է, որ չի ցանկանում, որ այդ ընթացքում որևէ մեկը թիմից հեռանա, իսկ ձեռքբերումների մասին դեռ չի մտածել: Նա հավելել է, որ ունի հրաշալի թիմ և կաշխատի իր տրամադրության տակ եղած կազմով:

Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսին, ով օրերս ակումբի տնօրինության կողմից հեռացվեց զբաղեցրած պաշտոնից` ոչ բավարար արդյունքներ գրանցելու պատճառով: Հունվարի 9-ին Զինեդին Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը կանցկացնի «Դեպորտիվո»-ի հետ: Խաղը տեղի կունենա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:30-ին:

 

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու