Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երևանցին թույլ չի տա իրեն ծաղրեն, արհամարհեն, ՔՊ-ն օրինական մեթոդներով Երևանում ընտրվելու շանս չունի». Տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այսօր տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության համագումարը, որի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության անդամները, հաստատվեց կուսակցության կանոնադրությունը և ռազմավարական ծրագիրը, ընտրվեց կուսակցության քաղաքական խորհուրդը և նախագահ, քննարկվեցին մի շարք այլ հարցեր:

Կուսակցության անդամ Արամ Մանուկյանն իր ելույթում ընդգծեց, որ իրենց կուսակցության գործունեության մեջ համայնքներում աշխատանքը հատուկ կարևորություն ունի: «Պատահական չէ, որ ստեղծվելով 2021 թ.-ին՝ մեր քաղաքական գործունեությունը սկսել ենք ՏԻՄ ընտրություններին մասնակցելով, քանի որ խնդիրների լուծումը տեսել ենք հենց համայնքներում: Համոզված ենք, որ հզոր ու զարգացած պետության հիմքը կայուն զարգացած համայնքներն են: Մասնակցելով ընտրություններին 21 համայնքում` ներկայացված ենք 18-ում: 2021 թ.-ին տեղի ունեցած ընտրությունների ադյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայություն է ապահովել 12 համայնքում՝ հաղթելով Նոյեմբերյանում և ստանձնելով համատեղ կառավարում Տաթևում: Կուսակցության հաղթարշավը շարունակվել է նաև 2022 թ.-ի ՏԻՄ ընտրություններում: 6 համայնքում մասնակցելով ավագանու ընտրություններում, ապահովել է ներկայացվածություն բոլորում, հաղթանակ է տարել Ալավերդիում»,-նշեց Մանուկյանը: Հավելեց, օրինակ` Նոյեմբերյան համայնքում ընտրություններից հետո ընդամենը 1 տարում կուսակցությունն իրականացրել է մեծածավալ ծրագրեր, մասնավորաբար` լուսավորության ցանց է կառուցվել Կողբ, Ոսկեվան և Կոթի գյուղերում, վերանորոգվել է երեք մշակույթի տուն, Դովեղ գյուղի բուժկետը, մանկապարտեզը: Մանուկյանն ընդգծում է` սա արված աշխատանքի միայն մի մասն է, անելիք դեռ շատ կա թե՛ Նոյեմբերյանում, թե՛ մյուս համայնքներում:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ընդգծում է` իշխանությունն անցած երկու տարվա ընթացքում չի հասկացել մի պարզ բան, որ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագրի հաստատումով չի լինում: «Ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում, իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստաթուղթը խախտված է արդեն 132 օր. մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է` ի հեճուկս խաղաղության դարաշրջանի: Խաղաղության հաստատման համար ունենք մեկ ճանապարհ` ունենալ հզոր անվտանգային համակարգ, ընդ որում ` անվտանգություն բառի լայն իմաստով` ռազմական, նյութական, տեղեկատվական, տնտեսական անվտանգություն և այլն: Ինչ ունենք այսօր: Պատերազմից 2,5 տարի անց շարունակում են խոցելի մնալ մեր սահմանները»,-ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով` այս իրավիճակում կարիք ունենք հստակ փոփոխություններ իրականացնել մեր երկրի համար կարևորագույն ոլորտներում` տնտեսություն, ռազմարդյունաբերություն, արտաքին քաղաքականություն: «Որպես պետություն և ժողովուրդ ունենք հզոր պետություն կերտելու տեսլականը որպես հավաքական երազանք և նպատակ ամրագրելու կարիք: Պարտավոր ենք դադարել լաց լինել, հուսահատվել, կարող ենք և ունենալու ենք հզոր պետություն, որտեղ ապրելը լինելու է երջանկություն: Որպես կուսակցություն հանձնառու ենք այդ նպատակի և երազանքի կերտման գործում առաջնորդել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,-հավելեց կուսակցության համահիմնադիրը:

Կուսակցության համագումարին տեսակապով միացավ նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Յոթ ամիս լինելով Արցախում` ավելի լավ հասկացա «Ավրորայի» շրջանակում հանդիպած բոլոր մարդկանց զգացողությունները, որոնք վտանգում են իրենց կյանքը` ուրիշներին օգնելու համար: Արցախը վտանգի մեջ է, մոտ 30 հազար երեխա վտանգի առջև են, քանի որ հնարավոր է չունենան հնարավորություն ապրելու իրենց երկրում: Պատասխանատվություն ենք կրում իրենց առջև: Վերջին երկու օրերին ԱԺ-ում ՀՀ իշխող ուժն ու ընդդիմությունը խոսում էին այն մասին, թե ով է մեղավոր, ինչ է եղել անցյալում, բայց ոչ մեկը չէր խոսում այն մասին, թե ինչ ենք անելու 120 հազար մարդու համար, որպեսզի նրանք Արցախում ապրելու հնարավորություն ունենան։ Այսօրվա իրավիճակը պարզ է՝ կամ մենք պայքարում ենք և այդ պայքարը նշանակում է շատ ծանր որոշումներ, կամ ենթարկվում ենք, իսկ դա նշանակում է կորցնում ենք մեր արժանապատվությունը։ ՀՀ վարչապետը, ընդդիմությունը պետք է հասկանան՝ եթե շարունակենք միայն մեղավոր գտնել ու քննադատել իրար, ապա դա ապագա չունեցող ճանապարհ է»,-ընդգծեց Վարդանյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ցավով է նշում` համագումարը տեղի է ունենում մեր երկրի համար ծանր պայմաններում: «Արցախը գտնվում է շրջափակման մեջ և էթնիկ զտման վտանգի առջև, իսկ Հայաստանը` թշնամու նշանառության տակ: Իշխանությունների անհեռատեսության և անգործության հետևանքով, երբ երկրի առնվազն 150 քառակուսի կիլոմետր գտնվում է թշնամու օկուպացիայի ներքո ու շարունակում են անհեթեթ հանգամանքներում զոհվել հայորդիներ, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու փորձերով, սակայն ո՛չ կակաչները, ո՛չ սակուրաները այլևս չեն օգնելու: Հայ ժողովուրդը գտնելու է լուծումներ այս իրավիճակից, որովհետև մեզ բնութագրում են ոչ թե մեր խնդիրները, այլ դրանց լուծումները:  Վերականգելու ենք հայ ժողովրդի կորցրած հույսը, որ ունակ ենք պետություն կառուցելու, որ ունակ ենք զարգացած ու խելացի երկիր լինելու: Այդ հույսը պատրանք չէ»,-ասաց Թանդիլյանը: Համագումարի ընթացքում կուսակցության նախագահը նաև տեղեկացրեց, որ իրենք մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին` հաղթելու հստակ տրամադրվածությամբ:

Համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողները որոշ հարցեր ուղղեցին Մանե Թանդիլյանին: Նա նշում է` մոտ մեկ ամսվա ընթացքում կամփոփեն և սոցհարցումները, և քննարկումները, հետո կհրապարակվեն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցության ծրագիրը, քաղաքապետի թեկնածուն և այլն: «Պետք է լավ թիմով ներկայանալ ու մասնակցել ընտրություններին»:

Գործընկերներիցս մեկը հետաքրքրվում է` փաստացի իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանն արդեն տևական ժամանակ է, ինչ, կարծես թե, արդեն սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը, արդյոք սա որոշակիորեն արդեն խախտում չէ: «Համոզմունք ունեմ, որ կարողանալու ենք օրենքով սահմանված բոլոր դրույթները գործարկելով, մեր իրավունքներին տեր լինելով, մեր քվեն պաշտպանելով, իշխանազրկել ՔՊ-ին Երևանում: Այն, ինչ դուք տեսնում եք, տեսնում է նաև երևանցին և թույլ չի տա իրեն ծաղրեն, արհամարհեն, հայտարարություններ անեն, որոնք իրականության հետ կապ չունեն` նույն քարոզաչշավի համատեքստում: Բոլորին է պարզ, որ իշխանությունն իր վարչական ռեսուրսը, լծակը հենց այդ համատեքստում է օգտագործում` քարոզարշավ անելու համար: Բայց դա մեզ ամենևին չի անհանգստացնում, քանի որ դա իրենց չի օգնում նույնիսկ կործանվող վարկանիշը փրկելու հարցում: Տիրապետում ենք իրավիճակին, շփումների մեջ ենք երևանցիների հետ և համոզված եմ, որ ՔՊ-ն օրինական մեթոդներով ընտրվելու շանս չունի»,-նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը: Հավելում է` քննարկումներ են ունենում տարբեր ուժերի և անհատների հետ: «Դա չպետք է ինքնանպատակ լինի, ուզում ենք Երևանի մեր ընտրողները հասկանան, որ մենք ապագային ենք նայելու և հետքայլեր չենք անելու: Պետք է օրինական ճանապարհով իշխանափոխության հասնել, որովհետև շատ կարևոր է ժողովրդի վստահությունը: Առանց նրա վստահության քվեի որևէ գործողություն անելը դառնալու է ոչ լեգիտիմ, բարդ ու դժվար»,-եզրափակում է Թանդիլյանը:

Մեսրոպ Առաքելյանն էլ հավելում է` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են հաղթելու վճռականությամբ: «Երևանի ընտրությունները շատ կարևոր են: Երևանը ոչ միայն որպես առանձին համայնք է, այլ նաև հայության մայրաքաղաքն է: Երևանի խնդիրների օր առաջ կարգավորումն անհրաժեշտություն է և վստահ ենք, որ մեր թիմն ունակ է այդ ուղղությամբ լավագույն առաջարկը ներկայացնել Երևանին: Միևնույն ժամանակ հայտնի է, որ ընտրությունները քաղաքական են և մայրաքաղաքում հաջողության հասնելը համարում ենք կարևորագույն հանգրվան իշխանափոխության համար: Կուսակցության ստեղծման օրվանից իշխանության գալու լավագույն տարբերակը համարում ենք ընտրությունները: Մի շարք համայնքներում վերջին երկու տարվա ընթացքում մասնակցելով ընտրություններին և դրական արդյունքներ գրանցելով, տեսնում ենք, որ հասարակությունը մեծ վստահություն ունի կուսակցության նկատմամբ: Վստահ ենք, որ Երևանում նույնպես հաջողելու ենք»,-ընդգծում է Առաքելյանը:

Լուսինե Առաքելյան

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են