Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, շեշտելով, որ խորապես անհանգստացած են անցակետի տեղադրմամբ։
«ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Անկեղծորեն ասած այդ քայլը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը։ Մեր տեսակետն է, որ Լաչինի միջանցքում պետք է մարդկանց ու առևտրի ազատ և բաց անցում լինի։ Դրանով հանդերձ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում` ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարն անձամբ, շարունակում են խորապես ներգրավված լինել գործընթացում։
Սակայն այս պահին չեմ կարող տեղում ընթացող դիվանագիտական միջոցառումների ու խոսակցությունների մասին մանրամասներ հաղորդել»,– ասել է նա։