Իրանում բարձրաստիճան հոգևորական է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինված հարձակման արդյունքում սպանվել է Իրանի ղեկավարման փորձագետների ասամբլեայի անդամ, Զահեդան քաղաքի նախկին իմամ այաթոլլա Աբբաս-Ալի Սոլեյմանին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Մազանդարան նահանգի փոխնահանգապետ Ռուհուլլա Սոլգիին։
Փոխնահանգապետի խոսքով՝ Սոլեյմանին հարձակման է ենթարկվել ապրիլի 26-ի առավոտյան Բաբոլսեր քաղաքում։ Հարձակվողը ձերբակալվել է։
Պաշտոնյան նշել է, որ դեպքի մանրամասները կհայտնեն ավելի ուշ։
Սոլեյմանին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նախկին ներկայացուցիչն էր։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



