Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Համատեղ օպերացիա է, որին մասնակից են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ականատես ենք լինում գործողությունների, որոնք Հարավային Կովկասի գործերին տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտության հետևանք են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, սահմանային առաջխաղացումներին նաև Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Դեռևս պատերազմից հետո թե՛ ՌԴ-ն, թե՛ Իրանը զգուշացնում էին տարածաշրջանում հնարավոր այն վտանգի ու ապակայունացման մասին, որոնք կարող են լինել արտաքին խաղացողների՝ Արևմուտքի միջամտության հետևանքով: Խոսքը հատկապես հայադրբեջանական կոնֆլիկտին և ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացին միջամտելու մասին էր: ՌԴ-ն պարբերաբար հայտարարում էր, որ այդ գործընթացն, ի վերջո, իրավիճակի ապակայունացման է բերելու: Զուգահեռ՝ Արևմուտքն ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն մերժի ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվող օգնության փաթեթը, որը ոչ միայն առաքելություն, այլև, ինչպես հայտարարեց ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու մասին է: ՀԱՊԿ-ի գալու իմաստն այն է, որ, եթե օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա է իրականացվում, տեղի չունենան այնպիսի միջադեպեր, ինչպիսին Տեղի հրաձգությունն էր, որը կարող էր լայնածավալ ռազմական գործողությունների վերածվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, փաստացի, հիմա Արևմուտքը մի քանի նպատակ է հետապնդում: «Առաջին նպատակն է հնարավորության դեպքում նոր լայնածավալ գործողություններ կամ պատերազմ հրահրել՝ ներքաշելով Իրանին ու Ռուսաստանին: Այդպիսով Արևմուտքը նպատակ ունի երկրորդ ճակատ բացել ՌԴ-ի համար: Իսկ եթե այդ սցենարը չստացվի, մյուս տարբերակով կփորձեն Ադրբեջանի միջոցով այնպես անել, որ Արցախից հայությունն սկսի ինքնակամ դուրս գալ՝ կա՛մ չհամաձայնելով ինտեգրվել Ադրբեջանին, կա՛մ չդիմանալով շրջափակմանը, ճնշումներին, կրակոցներին, դիվերսիաներին: Այսինքն, ՀԱՊԿ-ի օգնությունը մերժելու նպատակն այն էր, որ Ադրբեջանը լարումները, ճնշումները մեծացնելու հնարավորություն ունենա, և փաստացի լուծեն Արցախի հայաթափման խնդիրը: Մեծ հաշվով, շրջափակումը և մնացած բոլոր գործողությունները համատեղ օպերացիա են, որի գլուխ կանգնած են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, և որին մասնակից են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները»,-շեշտեց Հ. Այվազյանը:

Նրա խոսքով, այդ օպերացիան իրականացնելու համար ԱՄՆ-ը հստակ դերաբաժանում է արել: «Մեծ Բրիտանիան, որպես Հարավային Կովկասում դարերով ՌԴ-ի դեմ պայքարելու փորձ ունեցող պետություն, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների վերադասն է: Ֆրանսիան ևս դեր ունի. Ֆրանսիային տրված է Հայաստանին գայթակղելու և դեպի Արևմուտք քաշելու դերը:Այս դերաբաշխումն արվել է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, Հայաստանին էլ թուրքական աշխարհին ինտեգրելու համար: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը փոխվեց, բերվեց ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գեներալ, կարող եմ ենթադրել, որ ՌԴ-ն չի ցանկանում որևէ տարածաշրջան լքել: Կարծում եմ՝ հաշվի առնելով ռիսկերը, նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավարի թերությունները՝ ավելի կոշտ դիրքորոշում ունեցող գեներալի բերեցին, որը պետք է փորձի Ադրբեջանի այս ախորժակը մի փոքր մեղմել, զսպել, որ ՌԴ-ն կարողանա կատարել այն պարտավորությունները, որոնք կան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների դերակատարմանը՝ նա նշեց, որ առնվազն երկու խնդիր են լուծում. «Խնդիրներից մեկն Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելն է: Ընդ որում, Արցախն ամբողջությամբ ինտեգրել Ադրբեջանին այնպես, որ անգամ որևէ վարչատարածքային միավոր չլինի: Այս նպատակի համատեքստում իրենք նաև կազատվեն Արցախի նկատմամբ որևէ պարտավորությունից: Նշվածի դիմաց Արևմուտքը խոստանում է 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածք, որից հետո, բնականաբար, ռուսական զինական ներկայության դուրս բերում Հայաստանից: Այսինքն, ընդհանուր առմամբ, սրանք այն գործընթացներն են, որոնք Հայաստանի իշխանությունները սպասարկում են: Ադրբեջանի իշխանությունները նույնպես լծված են այս նպատակների իրագործմանը:

Ադրբեջանում քաղաքական, տնտեսական առումով իշխում է Մեծ Բրիտանիան, Հայաստանում էլ՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համատեղ: Այս օպերացիայի շրջանակներում Հայաստանի իշխանությունները ևս լծված են վերոնշյալ գործընթացի իրագործմանը: Պատահական չէին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցերն Արևմուտք, հատուկ ծառայությունների կաբինետներում ունեցած բանակցությունները: Պատահական չէին նաև Արևմուտքի հատուկ ծառայությունների ղեկավարների այցերը Հայաստան: Դրանք վկայում են այն մասին, որ Արևմուտքը լրջորեն է կազմակերպել այս օպերացիան, և այսպիսի այցերի կարիք կա: Դրանց շրջանակներում պետք է տեղում կոորդինացնեն բոլոր աշխատանքները, որոնց վերջնարդյունքում Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելու նպատակն է, Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնելը՝ առանց Ռուսաստանի»:

Միևնույն ժամանակ Հայկ Այվազյանը նշեց, որ Ռուսաստանի ներկայության դեպքում Հայաստանը Ռուսաստանի ազդեցության ներքո է մնում. «Այսինքն, եթե Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցն անգամ ՌԴ-Թուրքիա որոշակի փոխհարաբերությունների առկայության դեպքում, Հայաստանն այդպիսով չի հանձնվում Թուրքիայի ազդեցությանը, վիլայեթ չի դառնում: Ըստ արևմտյան, մասնավորապես՝ բրիտանական ծրագրի, Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ՝ առանց Ռուսաստանի ներկայության»:

Խոսելով վերջին տասն օրվա ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաների՝ Երևան և Բաքու կատարած այցի մասին, նա նկատեց. «Քննարկվում են վերոնշյալ օպերացիայի մանրամասները, տեղում ցուցումներ են տրվում, թե ով ինչ դերակատարում պետք է ունենա, որ քայլը որից հետո պետք է արվի: Հաշվի առնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի բարձրաստիճան գեներալ այցելեց Հայաստան, կամ հակառակը՝ Հայաստանից քանիսը գնացին ու այցելեցին համապատասխան շտաբեր: Ի դեպ, ամերիկյան բարձրաստիճան գեներալներն այցելում են նաև Ադրբեջան: Այսինքն, երկու կողմին էլ համապատասխան գործողությունների են նախապատրաստում: Եթե պատերազմի հարմար առիթ լինի, նոր պատերազմ կհրահրեն, այն կարող է լինել ցանկացած փոքր միջադեպից: Քանի դեռ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ օժանդակությունը չեն ընդունում, անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում, ու Ադրբեջանն էլ դրանից առիթավորվում է և նոր սադրանքների, գործողությունների է դիմում: Զուգահեռաբար՝ Արցախում ևս փորձում են հակառուսական տրամադրություններ գեներացնել: Սա իրականացվում է այն նպատակով, որ Արցախն ինքը հայտարարի, որ Ռուսաստանը չի կատարում պարտավորությունները, և իրեն միջազգային խաղաղապահներ են հարկավոր: Սա տարբերակներից մեկն է, բայց եթե ճնշումները մեծանան, ու Արցախից նման հայտարարություն լինի, Արցախն իր ոտքով դեպի նոր էթնիկ զտումների կգնա»:

Խոսելով Արևմուտքի հեռահար նպատակների մասին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Ըստ Արևմուտքի պլանի, եթե Արցախը հանձնում են Ադրբեջանին, ռուսական զինական ներկայությունը դուրս հանում տարածաշրջանից, հետո էլ լուծում են Իրանի հարցերը, ապա մյուս հեռահար նպատակը հետևյալն է. հարավկովկասյան հանրապետություններից ստեղծել հարվածային բռունցք ու տանել Ռուսաստանի դեմ պատերազմի: Սա Արևմուտքի վերջնանպատակն է: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես հիմա, և խանգարող հանգամանքներ չլինեն, ապա չզարմանաք, որ երկուերեք տարի հետո ՀՀ ԶՈւ-ն հայտնվի Ռուսաստանի սահմաններին ու Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ-երի հետ պատերազմի Ռուսաստանի դեմ: Այսինքն, ՌԴ ռուսական զինական ներկայությունը տարածաշրջանից դուրս հանելով՝ ոչինչ չի ավարտվելու: Դրանից հետո Հարավային Կովկասի պետությունների միացյալ զորախմբին Ռուսաստանի դեմ պատերազմելու նպատակով նախապատրաստական աշխատանք է սկսվելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին