Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեզ մոտ տպավորություն է, որ Իսրայելը բանակում է, ու յուրաքանչյուր պահի սպասում ենք, որ դեռ գալու է». Իսրայել Ակինյանն անմահացել է Ջրականում և տուն «վերադարձել» զոհվելուց մոտ 2,5 ամիս անց․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տղաների մասին նյութեր պատրաստելիս մի պարզ բան եմ ֆիքսել՝ սովորաբար որդիների մասին մայրիկներն են խոսում, բավականին ծավալուն զրույցների ընթացքում պատմում են նրանց մանկության, պատանեկության մասին, չեն ուզում որևէ բան մոռանալ կամ բաց թողնել: Մայրիկներին «օգնության» են գալիս տղաների քույրիկները: Այս անգամ էլ տղաներից Իսրայելի մայրիկին «օգնության եկավ» Արմինեն: Նրա և եղբոր տարիքային տարբերությունը 14 տարի է:

«Իսրայելը շատ աշխույժ էր, քանի որ նաև հաճախում էր կարատեի և ակրոբատիկայի խմբակներ: Ճկուն, ճարպիկ երեխա էր: Մեր շատ երկար սպասված եղբայրն էր, երկու քույր էինք՝ 13 և 14 տարեկան, շատ երկար էինք սպասել իրեն, չափազանց շատ էինք սիրում, նաև դա էր նպաստում, որ էլի ակտիվ ու աշխույժ լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմինեն՝ Իսրայելի քույրիկը: Քույրիկի խոսքով, դպրոցական տարիներին Իսրայելը յուրահատուկ սեր ուներ ռուսաց լեզվի հանդեպ:

«Մաթեմատիկայի հանդեպ էլ սկզբնական շրջանում մեծ հետաքրքրություն ուներ, բայց հետագայում սպորտի հանդեպ սերն այնքան մեծացավ, որ դասերը կարծես երկրորդ պլան էին մղվել: Սպորտին էր շատ մեծ ուշադրություն դարձնում, արդեն հաջողություններ էր գրանցում, սև գոտի ուներ, մարզչի օգնականն էր: Իր կյանքը սպորտին էր նվիրել: Այսպես ասենք՝ սովորում էր, բայց ոչ գերազանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսրայելը սովորել է Տեխնոլոգիական քոլեջում, սակայն բանակում ծառայությունն ավարտելուց հետո մտադիր էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ. «Ուներ նաև մարզիչի միջազգային հավաստագիր, որոշել էր սովորել և իր հետագա գործունեությունը հենց սպորտի ոլորտում շարունակել»: Նա հասցրել է բազմաթիվ մրցույթների մասնակցել, պատվոգրեր ու մեդալներ ունի. «Տարիներ առաջ Վրաստանում միջազգային մրցույթի է մասնակցել, այդ ժամանակ իր մրցակիցն ադրբեջանցի մարզիկ էր, Իսրայելը հաղթանակ էր գրանցել և առաջին տեղը գրավել: Այդ հաղթանակն իր հպարտությունն էր»: Իսրայելը ժամկետային զինծառայության է զորակոչվել է 2020 թ. հունվարի 23-ին:

«Տրամադրվածությունը շատ դրական էր, ինչ-ինչ առողջական խնդիրներ ուներ, երբ մայրիկն ասում էր՝ արի գնանք բժշկի, գուցե քեզ չի կարելի ծառայել, անգամ, երբ փորձում էր նրա հետ ինչ-որ բուժզննումների գնալ, թույլ չէր տալիս: Երբ ծանուցումը ստացել էր, գնացել ու ասել էր՝ որևէ խնդիր չունեմ, ու զորակոչվել էր ծառայության: Այսինքն՝ հնարավոր է, որ իրեն չէր կարելի ծառայել, բայց ինքը թույլ չէր տալիս, որ միջամտենք, միշտ ասում էր՝ ես պետք է գնամ բանակ»: Իսրայելը զորակոչվելու հենց առաջին օրվանից ծառայել է Որոտանում:

«Այն, ինչ մենք գիտեինք իր ծառայության օրերից, միայն դրականն էր: Եթե անգամ ինչ-որ խնդիրներ է ունեցել, չենք էլ իմացել դրանց մասին: Միայն ասում էր՝ հանգիստ եղեք, ես շատ լավ եմ»: Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը: «Երբ պատերազմն սկսվեց, իրենք Ջրականում էին՝ զորավարժությունների էին մասնակցում: Հենց առաջին օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին: Հոկտեմբերի 2-ին ստանում է վիրավորում՝ ձեռքի մեջ բեկոր էր մտել: Իրեն տեղափոխում են հոսպիտալ՝ սկզբում տանում են Խնձորեսկ, հետո բերում Մասիս: Ասում են՝ պետք է վիրահատել և բեկորը հանել, որովհետև ձեռքը չէր կարողանում շարժել: Ինքն ասում էր՝ ոչ մի բան պետք չէ անել, հետ եմ գնում ընկերներիս մոտ: Բժիշկները համառում էին, որ պետք է հեռացնել բեկորը՝ պատճառաբանելով, որ եթե անգամ հետ գնա ռազմի դաշտ, ուղղակի պիտանի չի լինի այդ ձեռքով»:

Բայց Իսրայելն ավելի համառ է գտնվում: «Ասում էր՝ պետք է գնամ ու ընկերներիս կողքին լինեմ: Չորրորդ օրն էր, ինչ Մասիսի հոսպիտալում էր: Չգիտեմ, թե այդ պրոցեսն ինչպես է եղել, իրեն Մասիսից տարել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և հետո՝ մարտի դաշտ: Ձեռքը չէր շարժվում, բայց ինքը կրկին մարտի դաշտում էր: Երբ այդ ժամանակ փորձեցի պատասխանատուների հետ խոսել, ինձ ասացին, որ Իսրայելին մարտի դաշտ չեն տանի, քանի որ ինքը «պիտանի» չէ: Բայց երբ հետ է գնում, չգիտեմ, թե ինչպես, հայտնվում է մարտադաշտում: Իսկ հոկտեմբերի 15-ին Ջրականում զոհվում է: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, բայց ասում են, որ զոհվել է արդեն իսկ թշնամու կողմից գրավված գոտում»: Արմինեն նշում է՝ իրականում բավականին երկար կարելի էր զրուցել այս ամենի մասին, բայց ժամանակը բավարար չի լինի: Ինչպես ես եմ հաճախ ասում, մեր թերթի էջերը չեն հերիքի պատմելու, թե ինչ է տեղի ունեցել մարտադաշտում, բոլորովին պատահական չէ, որ տղաներից յուրաքանչյուրի մասին կարելի է մի գիրք գրել: Իսրայելը տուն է «վերադարձել» զոհվելուց մոտ 2,5 ամիս անց:

«Ասում էին, որ կորել է: Հրամանատարը յոթ տղաներին թողել է այնտեղ, ինքը վերադարձել: Տղաները զոհվել են հոկտեմբերի 15-ին, բայց մեզ ասում էին, որ իրենք կորել են: 2,5 ամիս փնտրել եմ իրեն Արցախի ամբողջ տարածքում, բայց ապարդյուն: Իրենք արդեն գրավված գոտում էին, ուղղակի չէինք կարողանում այնտեղ մուտք գործել»: Արմինեն ասում է՝ եղբոր մարմինը «գտել» են սեփական ուժերով: «Բոլորով հավաքվեցինք և սկսեցինք փնտրել: Պետական մարմիններից և որևէ մեկը չի օգնել մեզ: Գտնելու օրը, երբ փրկարարները պետք է մտնեին այդ տարածքներ, ծնողներից մեկը հրամանատարին բավականին խիստ տոնով ասում է՝ պետք է գաս ու ցույց տաս, թե տղաներին ուր ես տարել: Հրամանատարը ստիպված գալիս, ցույց է տալիս այն տեղը, ուր տարել է տղաներին: Նրանց հենց այդտեղից էլ գտել են»:

Ի՞նչն է ուժ տալիս ծնողներին ու քույրիկներին Իսրայելի ֆիզիկական բացակայության օրերին. «Անասելի կապ ենք ունեցել եղբորս հետ: Հնարավոր չէ նկարագրել այդ կապը: Իր համար էինք ապրում, ինքը սովոր էր այդ ուշադրությանը, այն իրենն էր: Չասեմ, թե ինչպես է անցել առաջին տարին՝ դեպրեսիաներ, հոգեբաններ: Մենք Իսրայելին չենք տեսել, ու հիմա մեզ մոտ տպավորություն է, որ ինքը դեռ բանակում է ու յուրաքանչյուր պահի սպասում ենք, որ դեռ գալու է: Մենք դեռ սպասում ենք, ուրիշ կերպ չենք կարողանում ընկալել այս իրականությունը: Իր չլինելու փաստը որևէ կերպ հնարավոր չէ ընկալել: Այս զգացողությունները բառերով նկարագրել որևէ մեկս չի կարողանա»: Երբ վերջում, սովորության համաձայն, հարցնում եմ, թե ինչ մեդալներ ունի Իսրայելը, քույրն ասում է՝ պատերազմից հետո մեկ մեդալ է ստացել: «Այն տաքսիով են ուղարկել, զանգահարել են, ասել՝ դուրս եկեք, ձեզ մեդալ են բերել, ստացեք: Իրականում դա շատ ցավոտ է, չնայած, որ հիմա նաև շատ երկրորդական մի բան է»:

Հ. Գ. - Իսրայել Ակինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արին Բերդում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված