ԱՄՆ-ում ահաբեկչության կասկածանքով Իրաքի երկու քաղաքացի է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Սակրամենտո և Հյուսթոն քաղաքներում ձերբակալվել են Իրաքի քաղաքացի 2 պաղեստինցիներ՝ միջազգային ահաբեկչական միության հետ կապ ունենալու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ նրանցից մեկն ԱՄՆ է ժամանել 2012-ին՝ որպես Սիրիայից փախստական, 2-րդը՝ 2009-ին: Իրազեկ աղբյուրի խոսքով՝ այժմ ստուգվում է նրանց կապը միմյանց հետ:
Սակրամենտոյում ձերբակալված 23-ամյա Ավս Մուհամեդ Յունիս ալ-Ջայաբը կասկածվում է Սիրիայի տարածքում մարտական գործողություններին մասնակցելու և իշխանություններին կեղծ տեղեկություն տրամադրելու համար:
Իր հերթին, Հյուսթոնում ձերբակալված Օմար Ֆարաջ Սաիդ ալ-Հարդանը մեղադրվում է «Իսլամական պետության» գրոհայիններին նյութական աջակցություն տրամադրելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



