Գերմանական Tornado ինքնաթիռները առաջին թռիչքներն են իրականացրել Սիրիայում և Իրաքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado հետախույզ-ինքնաթիռները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում առաջին թռիչքներն են իրականացրել Սիրիայի և Իրաքի օդային տարածքում:
Ինչպես հաղորդում է Die Welt պարբերականը` այս մասին հայտարարել է բունդեսվերի ներկայացուցիչը: Նրա խոսքով` թռիչքից հետո երկու ինքնաթիռ բարեհաջող վերադարձել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա» որտեղ էլ վերջիններս տեղակայված են:
Գերմանիան դեկտեմբերին միացել է միջազգային կոլիցիայի ռազմական գործողություններին` ընդդեմ ԻՊ-ի` Սիրիա ուղարկելով առաջին А310 լիցքավորող օդանավը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



