Ադրբեջանցի «էկոակտիվիստները» հեռացան Լաչինի միջանցքից (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի «էկոակտիվիստներն» ավարտեցին բողոքի ակցիան Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են նրանց շտապ հայտարարությունը:
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 138 օր շարունակվող բնապահպանական ակցիայի մի խումբ մասնակիցներ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կողմից հրավիրվել են հանդիպման։
Հանդիպումը, որին մասնակցել են տասը ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստներ, տեղի է ունեցել Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության վարչական շենքում։
Էկոակտիվիստներին փոխանցվել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբում, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել: Արդյունքում ակցիայի մասնակիցներին ևս մեկ անգամ խնդրել են դադարեցնել դրա անցկացումը։
Ավելին՝ այստեղ