Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանի քայլերը բխում են Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Արցախի շուրջ ծառացած գոյաբանական խնդիրների համատեքստում իշխանությունը նոր ու ավելի կոշտ քննադատությունների է արժանանում: Վերջերս նման արձագանք եղավ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, որից հետո իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից փորձում են հոգևորականներին իրենց «տեղը ցույց տալ», հիմա էլ եկեղեցուն մեղադրել «պետությունը վտանգելու ու թուլացնելու» մեջ: Այս և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հստակ հասկանում է, որ պետք է վախենա ոչ թե չկազմակերպված ժողովրդական զանգվածներից, այլ կայացած, արժեհամակարգ ձևավորող ու այն կրող ինստիտուտներից:

«Խոսքը Հայ առաքելական եկեղեցու, ավանդական կողմնորոշումներով մարդկանցից կազմված հայ ընտանիքի, բանակի, ինչպես նաև կրթված մարդու մասին է, քանի որ Հայաստանում կրթությունը և կրթված մարդն ինստիտուտ է: Փաշինյանը 2018-ից հետո ամեն ինչ անում է, որ նշված ինստիտուտների հետ կապված ստատուս քվոն փոխվի, ու երկրում արժեհամակարգ փոխվի: 2018-ից եկեղեցուն փորձեցին վարկաբեկել, հարձակումներ եղան, հիշենք նաև Կաթողիկոսի դեմ ակցիաները: Ամեն դեպքում՝ եկեղեցին բավականին ամուր է կանգնած, այն ինստիտուտ է, որը դարերի պատմություն ունի, մինչդեռ շատ ինստիտուտներ արագ ստեղծվում, բայց նաև քանդվում են: Այս տեսանկյունից Փաշինյանին շատ բաներ հաջողվեց. բանակը, ըստ էության, կազմաքանդվեց, արժեհամակարգային, այդ թվում՝ բարոյահոգեբանական ստանդարտներ կազմաքանդվեցին, և, ընդհանուր առմամբ, բարոյալքում է: Բայց եկեղեցին իր համար բավականին բարդ ոսկոր է, ու այս առումով գործողությունները դեռ շարունակվում են, քանի որ Փաշինյանի քարոզչական զինանոցում կա նաև «այլընտրանքային Աստված» ներկայանալու մեթոդոլոգիան: Այսինքն, ինքը տարբեր հնարքներով անընդհատ փորձում է ներկայանալ որպես Մեսսիա»,-ասաց քաղտեխնոլոգը:

Շեշտելով բավականին շատ աղանդների գոյության մասին՝ նա հավելեց. «Այստեղ էլ գործ ունենք յուրահատուկ քաղաքական աղանդի հետ՝ իր հետևորդներով, որոնց շարքը կարող է մի քանի հարյուր հազար կամ մի քանի տասնյակ հազար լինել: Այս տեսանկյունից Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այնպիսի կայացած ինստիտուտ, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցին է, կարող է բավականին լուրջ վտանգ լինել իր համար, որովհետև Առաքելական եկեղեցու խնդիրներից մեկը նաև տոտալիտար, վնասակար աղանդների դեմ պայքարելն է: Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, այդ քաղաքական աղանդն էլ կարող է դիտարկվել որպես պայքարի օբյեկտ, որովհետև «այլընտրանքային միսիոնիզմն» իր բնույթով քայքայիչ է: Եկեղեցին վերջին շրջանի իր կեցվածքով ցույց է տալիս, որ, ամեն դեպքում, կոտրվողը չէ»:Առհասարակ, Փաշինյանի գլխավոր սխալներից մեկն այն է, որ քաղաքական պայքարի հարթակից տեղափոխվել է պայքարի՝ նաև հոգևոր դաշտում, որտեղ ազգային, արժեհամակարգային, դարավոր հիմքեր ունեցող ինստիտուտի է հանդիպել»:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ Փաշինյանի համար ամենավտանգավորն էլիտաներն են, որոնք կարող են թույլ կամ ուժեղ լինել, բայց ունեն իրենց հիմքերը. «Ժամանակի ընթացքում նրանք կարող են ուժեղանալ, թուլանալ, ոմանք չենք դիմանում, կոտրվում են, վաճառվում են, բայց եկեղեցին այդ ճանապարհով չգնաց»: Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն, Հայաստանից հնչող հայտարարություններին ու այս ֆոնին Արևմուտքից տարածաշրջան կատարվող ակտիվ այցերին:Անդրադառնալով հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը՝ նա ընդգծեց, որ նշվածը որևէ կերպ անակնկալ չէր: «Խնդիրը ժամանակի մեջ էր, այսինքն՝ Ադրբեջանը ե՞րբ կդիմեր այդ քայլին, գուցեև՝ հաջորդիվ քայլերին: Այս ամենը կանխատեսելի էր սկսած այն ժամանակահատվածից, երբ նախորդ տարվա ամռանը Հայաստանի իշխանություններն անգամ ձեռքբերված պայմանավորվածություններից շուտ դատարկեցին Աղավնո, Բերձոր, Սուս բնակավայրերը՝ իբրև «բարի կամքի» դրսևորում՝ «խաղաղության դարաշրջանի» ծրագրի բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նշվածին հաջորդեց Լաչինի միջանցքի փակումը, հիմա էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը:

«Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որի հիմքում դրված է Արցախը հանձնելու քաղաքականությունը: Այս ամենը հենց նշվածի հետևանքն է: Այն, ինչ արեց Ադրբեջանը, կաներ յուրաքանչյուրը, քանի որ երբ Պրահայում, այնուհետ Հայաստանի բարձր ամբիոններում տարբեր մանիպուլ յացիաներով ՀՀ առաջին դեմքի մակարդակով հայտարարվում է, որ «ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ասվում՝ «Արցախի հետ գործ չունեմ», Ադրբեջանն էլ ասում է՝ դե, եթե իմ տարածքն է, հսկիչ-անցագրային կետ եմ դնում, վաղն էլ՝ անձնագրային ռեժիմ կսահմանեմ: Այդ քայլերը բխում են Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացից: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի կարգավիճակի հարց դեռևս կար, բայց Պրահայի փաստաթուղթը ստորագրելուց ու Ալմա-Աթայի համաձայնագիրը որպես հիմք ընդունելուց հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթում կարգավիճակի անճշտության թեման ընդհանրապես դուրս եկավ: Ադրբեջանը, մեծ հաշվով, ասում է՝ «ասե՞լ ես՝ իմն է, ուրեմն՝ այն քաղաքացիները, որոնք ապրելու են Արցախում, կա՛մ Ադրբեջանի քաղաքացի պետք է լինեն, կա՛մ Արցախից պետք է գնան ու ուրիշ տեղ ապրեն»»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «կապիտուլ յացիա 1» փաստաթուղթ է, իսկ «կապիտուլ յացիա 2» կամ «համապարփակ կապիտուլ յացիան» կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը ստորագրի «խաղաղության պայմանագիրը»: «Կեղծ է ու մանիպուլ յացիա է, երբ ասում են՝ «Լաչինի միջանցքում տեղի ունեցողի համար պատասխանատու է միայն Ռուսաստանի Դաշնությունը»: Լաչինի միջանցքում տեղի ունեցած և դեռ շարունակվող գործընթացների համար պատասխանատու են նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած բոլոր երեք կողմերը, որոնք իրենց վրա են վերցրել այդ փաստաթղթի իմպլեմենտացիան: Գլխավոր մեղավորը ՀՀ իշխանությունն է, որը նախ ստորագրել է որևէ երաշխիքներ չտվող այդ փաստաթուղթը, իսկ հիմա էլ ընդհանրապես ձեռքերը լվացել ու կողմնակի դիտորդի կարգավիճակում է: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանին», մանիպուլ յացիայի մեկ այլ մակարդակ է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ:

Սա հայաստանյան ոչ գրագետ հատվածի վրա ներազդելու մանիպուլ յատիվ հայտարարություն էր՝ ցույց տալու, թե «ՌԴ տարածքն է, և ինքն էլ պետք է վերահսկի»: Այսինքն, էլ ավելի են սրում իրավիճակը՝ փորձելով մաքրվելու համար պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա: Ե՛վ Հայաստանում, և՛ ՌԴ-ում, և՛ Ադրբեջանում լավ հասկանում են, որ եթե Հակարիի կամրջի վրա հսկիչ-անցագրային կետ է դրվում, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ստատուս քվոն այլևս գոյություն չունի, ինչը նշանակում է, որ փաստաթուղթն էլ փաստացի գոյություն չունի, իսկ ստատուս քվոն փոխվում է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին ձեռնտու էր, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվանային Արցախից. «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներն ամբողջովին ունիսոն են: Բայց նշվածը, ամենայն հավանականությամբ, չպետք է ձեռք տա ռուսներին, որովհետև եթե այդ փաստաթուղթը չկա ու չկա դրանով սահմանվող ստատուս քվոն, ապա շուտով ռուսների այդտեղ գտնվելու իմաստի ու նպատակահարմարության մասով հարց է առաջանալու: Ըստ իս, սա է պատճառը, որ ռուսները միանգամից փոխեցին խաղաղապահ զորակազմի ղեկավարին՝ բերելով բավականին լուրջ կարգավիճակով և կշռով գեներալի, որը, կարծում եմ, ստիպված է լինելու վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ստատուս քվոն, որն իր էությամբ արդեն կապիտուլ յացիա էր, թեպետ Հայաստանն անգամ դա չի կարողանում պահպանել»:

Անդրադառնալով տարածաշրջանային այցերին հատկապես արևմտյան պաշտոնյաների մակարդակով՝ Վ. Հակոբյանը նշեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական լուրջ հակամարտության ֆոնին բավականին լուրջ հակամարտություն է տեղի ունենում նաև մեր տարածաշրջանում: Հիմնական խնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է: Այս առումով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների աշխարհաքաղաքական նպատակները ևս առանձնապես իրարից չեն տարբերվում: Նշված համատեքստում արևմտյան կենտրոնների համար բավականին լավ հեռանկարներ են բացվում: Մասնավորապես՝ իրավիճակը սեփական մոդերատորության տակ վերցնել և գործընթացը վերջնական ավարտին հասցնել, այսինքն՝ բրյուսել յան կամ վաշինգտոնյան հարթակներում ստորագրել տալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը: Ավելի շուտ, կարծում եմ, այդ պայմանագրի ճանապարհային քարտեզի ստորագրումն է նախապատրաստվում, ամենայն հավանականությամբ՝ Վաշինգտոնում:

Ի դեպ, արդեն հայտարարվել է, որ ԱԳ նախարարները հանդիպելու են Վաշինգտոնում: Մեծ հաշվով՝ բավականին շտապում են, որ փաստաթուղթ ստորագրվի, և կարողանան ՌԴ-ի ստատուս քվոն փոխել բանակցությունների շուրջ: Տարածաշրջանային ակտիվ այցերը հենց նշվածով են պայմանավորված: Ադրբեջանի մոտեցումը հասկանալի է. ասում է՝ եթե ռուսներն ավելի շատ բան խոսք տան, իրենց տարբերակը կստորագրեմ, եթե Արևմուտքը՝ իրենցը: Հայաստանի իշխանությունների դեպքում չկան ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ, առավել ևս, Արցախի շահերը: Հայաստանի դեպքում ավելի շատ աշխարհաքաղաքական պատվեր է լուծվում. Արցախը հանձնելու ճանապարհով ռուսներին այստեղից հանելու աշխարհաքաղաքական պատվեր կա, ինչը գաղտնի չէ, ու այդ մասին ուղիղ է ասվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Հունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել