Անցած 1 օրվա ընթացքում Ռուսաստանը գնդակոծել է 119 ուկրաինական բնակավայր. կան զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի տարածքում գտնվող 119 բնակավայր, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին մայիսի 1-ին հայտնել է Ռազմական մեդիա կենտրոնը՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության տվյալները։
«Ուկրաինայի ՊՆ իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի ինը շրջանի տարածքը... Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, զոհերի թիվը ճշտվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հակառակորդը կիրառել է ականանետեր, տանկեր, հրետանի, նռնականետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, օպերատիվ տակտիկական մարտավարական համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, մարտավարական և ռազմավարական ավիացիա։ Հաստատվել է 179 ենթակառուցվածքային օբյեկտների խոցում։