Սիրիայում գործողության նախապատրաստման շրջանակում Ռուսաստանը Հմեյմիմ օդանավակայան է տեղափոխել գրեթե 14 հազար տոննա բեռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ռազմափոխադրող ավիացիան ավելի քան 280 թռիչք է իրականացրել Սիրիայում, գրեթե 14 հազար տոննա բեռ է տեղափոխվել: Այդ մասին հայտնել է ռազմատիեզերական ուժերի գծով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը:
Նրա խոսքով, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հմեյմիմ օդանավակայանի ենթակառուցվածքի նախապատրաստման շրջանակում Իլ-76 եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռների անձնակազմերի կողմից ավելի քան 280 թռիչք է իրականացվել եւ տեղափոխվել է 13 հազար 750 տոննա բեռ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: www.ria.ru
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքի հիման վրա Ռուսաստանը սկսեց կետային ավիահարվածներ հասցնել ՍԱՀ-ի տարածքում ահաբեկիչների օբյեկտներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



