Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին․ կա զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը հարված է հասցրել Հալեպի օդանավակայանին, որի հետևանքով 1 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից:
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները Հալեպի մերձակայքում խոցել են իսրայելական հրթիռներից մի քանիսը:
Սիրիայի պետական լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական գերատեսչությունում իրենց աղբյուրին, հաղորդել են, որ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 1-ի ուշ երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 23:35-ին, Հալեպից հարավ-արևելք: Հարվածների թիրախում են եղել օդանավակայանը և քաղաքի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ: Պատճառվել է նաև նյութական վնաս:
Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայում տարբեր օբյեկտների՝ պնդելով, թե դրանք կապված են Իրանի հետ: