Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Միացիր արևին» SolarOn-ի հետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Որքան խորթ էր և անհասանելի տարիներ առաջ մեր ականջներին հնչում «արևային էներգիա» բառակապակցությունը: Իսկ հիմա տարբեր շենքերի տանիքներին արևային վահանակներ տեսնելիս երբեմն մտածում ես, թե ինչո՞ւ մինչև հիմա չես «միացել արևին»: Բայց հաջորդիվ մյուս հարցն ես տալիս ինքդ քեզ` ո՞ւմ դիմել, ինչի՞ց սկսել և ո՞վ է վստահելի:

SolarOn ընկերությունը կարող է լավագույն ընտրությունը դառնալ, քանզի առաջինն է շուկայում, վստահելի է, փորձառու, նորարարական: Համառոտ ընկերության պատմությունից: Պրոֆպանել ընկերությունը (SolarOn ապրանքանիշ) հիմնադրվել է 2012 թվականին, իսկ արևային վահանակների արտադրության ոլորտում իր գործունեությունը սկսել է ծավալել 2016 թվականից: 


Ընկերության Մարքեթինգի Բաժնի ղեկավար Արթուր Արզումանյանը Past.am-ի հետ զրույցում ասում է` ընկերությունը տան սեփականատերերին և ձեռնարկություններին մատակարարում է արևային էներգիայի նորարարական, բարձրորակ և արդյունավետ լուծումներ. «SolarOn-ը արևային վահանակներ արտադրող հայկական առաջին ընկերությունն է: Մշտապես շեշտադրում ենք սա: Ինչո՞ւ, որովհետև շուկայում, օրինակ` կան նաև վերավաճառող մի շարք ընկերություններ»,-նշում է Արզումանյանը:

Ընկերությունն արտադրության յոթ տարվա փորձ ունի, օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, խստագույնս պահպանում է իր արտադրության և որակի վերահսկողությունը: Սա առաջնահերթություն է ընկերության համար: SolarOn-ի արտադրական պրոցեսը համապատասխանում է միջազգային ընդունված բարձր չափանիշներին, ինչը թույլ է տալիս բավարարել հաճախորդների յուրահատուկ պահանջները` առաջարկելով բարձրորակ արտադրանք: Տեսականին բաղկացած է մոնոկրիստալ, պոլիկրիստալև perc տեսակի մոդուլներից, որոնք առանձնանում են իրենց որակով, հուսալիությամբ և երկարատև երաշխիքային սպասարկումով:

Մարքեթինգի Բաժնի ղեկավարն ասում է` մարդկանց մոտ կա ձևավորված երկու կարծիք. «Մի կողմից հաճախորդն ասում է` ինչ լավ է, հայկական արտադրություն է, մյուս կողմից` կարող են կարծել, որ եթե Հայաստանում է արտադրվում, կարող է այնքան էլ լավ որակ չունենալ: Մինչդեռ մենք ոչ միայն բացատրում ենք, այլ նաև հրավիրում ենք մեր տեղական արտադրություն, որպեսզի համոզվեն, որ օգտագործում ենք լավագույն միջազգային սարքավորումներ ինչպես արտադրման, այնպես էլ որակի վերահսկման համար, որպեսզի մեր վահանակները բարձրորակ լինեն, ապահովում ենք արդյունավետ և նորարարական լուծումներ»:

SolarOn ընկերության առաքելությունն է նպաստել էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծմանը և մատչելի վերականգնվող էներգիան հասանելի դարձնել մեր բնակչությանն ու բիզնեսին: «Ձգտում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի կայուն զարգացման գործում։ Կարող ենք ասել նաև, որ սա մեր ընկերության պատվաբեր առաքելությունն է»,-շեշտում է Արզումանյանը:

«Արևային շուկայում» այսօր կան այլ ընկերություններ ևս: Մեր զրուցակցին խնդրում ենք անդրադառնալ շուկայի զարգացմանը և մրցակցության բաղադրիչին: «Բիզնեսում կարևոր պայման է` հարգել մյուս ընկերությունների աշխատանքը: Պետք է հիշել, որ առաջին հերթին գործընկերներ ենք: Իհարկե, կան բարեխիղճ մրցակիցներ, մյուս կողմից` ունենք տարբեր օրինակներ, երբ որոշ ընկերություններ փորձում են նմանվել SolarOn-ին որոշ հարցերում: Այդ է պատճառը, որ ցանկացած առիթով շեշտում ենք, թե ով ենք և որոնք են մեր նպատակները և առավելությունները, իսկ ընտրողը հաճախորդն է: Արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն ենք, իսկ դա նշանակում է, որ առաջնորդող ենք, որոշակի իմաստով ռիսկի ենք դիմել առաջին քայլն անելով, նաև պատասխանատվություն ենք ստանձնել ոլորտի զարգացման համար: Մեր գործընկեր կազմակերպությունները ևս կարող են շուկան զարգացնել իրենց կողմից ընդունված ռազմավարությամբ։ Առողջ մրցակցությունից շահում են բոլորը»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընկերությունը շատ է կարևորում նաև հաճախորդների հետ աշխատանքն ու մշտական կապը, քանի որ սա արևային էներգիայի զարգացող շուկայում լավագույն լուծումներ գտնելու և առաջացող ընթացիկ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու առաջնային նախապայմանն է: «Հաճախորդների հետ շփվող մեր մենեջերների հետ պարբերական քննարկումների ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչ են սպասում հաճախորդները մեր ընկերությունից, ամեն կերպ փորձելու ենք էլ ավելի հասանելի լինել նրանց, ընդառաջ գնալ նրանց պահանջմունքներին: Ի վերջո, հայտնի կանոն է` գոհ հաճախորդն իր կարծիքը տարածում է մոտ 5, իսկ դժգոհ հաճախորդը`մոտ 10 անձի մոտ: Այնպես որ, հաճախորդների հետ կապը պետք է մշտական լինի:

Մյուս կողմից` պետք է աշխատանք տանենք այն մարդկանց հետ, որոնք դեռ երկմտում են արևային վահանակների տեղադրման հարցում, քանի որ ուղղակիորեն չունեն վստահելի ու լայն տեղեկատվություն արևային էներգիայի փոխակերպման մասին: Շատերը հստակ պատկերացում ունեն, որ սա լավ բան է, բայց գրեթե չունեն ինֆորմացիա, թե ինչ է պետք անել «արևին միանալու համար»: Սա, ի դեպ, SolarOn-ի կարգախոսն է` «Միացիր արևին»: Ընկերության լոգոն, որը մեր ապրանքանիշի ամենաարժեքավոր ակտիվներից մեկն է, հետաքրքիր լուծում ունի` դեղին արևն է, որը, կարծես թե, նմանվում է միացման կոճակի: Նշեմ նաև, որ մեր ապրանքանիշը պաշտոնապես գրանցված է Հայաստանում։ Մեր բրենդի ճանաչելիությունն այսօր հանգեցրել է հետաքրքիր ֆենոմենի, որ արևային կայան տեղադրելիս շատերն ասում են՝ «տեղադրեցի Solaron»»,-եզրափակում է Արթուր Արզումանյանը` հավելելով.

Нет описания.«Տարիների ընթացքում գյուղական ու քաղաքային համայնքներում, ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ սեփական տներում, մարդիկ սկսեցին օգտվել արևային էներգիայից, հիմա արդեն բիզնեսի տարբեր ճյուղեր ևս «միանում են արևին»: Ներկայումս արևային կայաններ օգտագործում են արտադրության, հյուրանոցների և հյուրատների, գյուղատնտեսության, ՏՏ, կրթություն, առողջապահության և այլ ոլորտներում: Այս գործընթացը պետք է շարունակական լինի»:

                          Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:


Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ [email protected]
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBook, LinkedIn, Youtube, Pinterest:

 

 

Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում