Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարող է ամեն ինչ գլխվայր շրջվել՝ կախված Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների արդյունքից․ Կարեն Հովհաննիսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

-Ադրբեջանի կողմից Լաչինում նոր անցակետի տեղադրումն ինչո՞վ է պայմանավորված այս փուլում։ Այն որքանով կարող է կապված լինել ԱՄՆ-ում այս օրերին իրականացվող բանակցությունների հետ։

-Անցակետի տեղադրման թեման նոր չէ, այն շրջանառվում է մեկ տարուց ավելի, բայց որքան որ շրջանառվել է, այնքան մերժվել է թե՛ ռուսական կողմից, թե՛ հայկական կողմից։ Սակայն, այս դեպքում, ադրբեջանական կողմը առանց այլևս նախապես զգուշացնելու որոշել է, որ անցակետը պետք է տեղադրի, բայց ասել, որ ռուսական կողմը դրա մասին զգուշացված չէր, միամտություն կլինի, որովհետև 5 կմ լայնությամբ միջանցքում չէին կարող հայտնվել ռազմական ուժեր, որոնք որ պիտի իրականացնեին շինարարական աշխատանքներ։

Այսինքն, որոշակի առումով նաև համաձայնեցված էր ռուսական կողմի հետ, իսկ համաձայնությունը կամ թույլտվությունը պայմանավորված է հենց ձեր նշված փաստի հետ, որ Վաշինգտոնում երկկողմ կամ եռակողմ հանդիպումներ են հնարավոր՝ արևմուտքի միջնորդությամբ։ Սրանով պայմանավորված՝ կարծես թե Ռուսաստանը փորձում էր վիժեցնել այդ հանդիպումը, քանի որ դրա փորձը կա։

Եթե կհիշեք՝ 2022թ-ի դեկտեմբերի 12-ին, երբ արգելափակվեց Շուշիի հատվածում Ադրբեջանի կողմից, հայկական կողմը հրաժարվեց Ռուսաստանում մասնակցել նույն արտաքին գործերի նախարարների հետ սպասվող բանակցություններին մասնակցելուց։ Հենց դա է պատճառը, որ կարծես թե փորձ կատարվեց այս դեպքում ևս նման կերպ վարվել, այսինքն ավելի սեղմել օղակը, որպեսզի վիժեցնեն այդ հանդիպումը՝ կարծելով, որ հայկական կողմը հնարավոր է հրաժարվի հանդիպումից։

-Ադրբեջանի նման վարքագծին հայկական կողմից ոչ համարժեք պատասխան տալը տարբեր հարթակներում պատճառաբանվում է նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմի վտանգով։ Որքանո՞վ է այս փուլում ակտիվ պատերազմական գործողությունները հնարավոր և այն ի՞նչ քայլերի հետևանք կարող է լինել։

-Ամենից շատ արծարծվող թեման է նոր պատերազմի սկսումը։ Ես պետք է ասեմ, որ 2020թ-ի նոյեմբերից հետո պատերազմը չի ավարտվել, այլ ավարտվել է պատերազմի ակտիվ փուլը, քանի որ մենք անընդհատ պատերազմի մեջ ենք և դրա վառ ապացույցն ու վկայությունն է թե՛ Արցախում Փառուխի դեպքերը, թե՛ Հայաստանում 2022թ-ի սեպտեմբերի դեպքերը, Տեղ գյուղի դեպքերը և ընդհանրապես թե՛ Վարդենիսում և թե՛ Ջերմուկում թշնամու կողմից ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից նոր տարածքներ գրավելը։

Ինչ վերաբերում է լայնածավալ ռազմական գործողություններին, ապա դրանց հավանականությունը այս փուլում ես քիչ հավանական եմ համարում, և ավելի քիչ հավանական եմ համարում ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության տարածքում, եթե համեմատելու լինենք Հայաստանի Հանրապետության տարածքում ավելի մեծ է հավանականությունը։ Սակայն, կարող է ամեն ինչ գլխվայր շրջվել՝ կապված Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցությունների արդյունքից։

-Վաշինգտոնում այս օրերին իրականացվող բանակցություններից ի՞նչ արդյունք եք սպասում։

-Դժվարանում եմ որևէ կանխատեսում անել։

-Արցախում իրականացվում է «Ոչ էթնիկ զտմանը» շարժումը, որի շրջանակներում իրականացվում է նաև ստորագրահավաք։ Սա որքանո՞վ կարող է իրավիճակային լուծում լինել։

-Ես այստեղ վտանգավոր բան եմ տեսնում․ ի՞նչ է նշանակում ոչ էթնիկ զտմանը, երբ որ կա Արցախի Հանրապետություն, կա իշխանություն, կա բանակ, նույնիսկ դե ֆակտո կան մարդիկ, ովքեր ներկայացնում են Արցախի իշխանությունները և իրենք բանակցում են ռուսների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ և հանկարծ էթնիկ զտման մասին է խոսվում։ Ես Արցախի իշխանության կողմից տարվող քաղաքականությունը չեմ կարողանում հասկանալ և ընկալել, որովհետև մի կողմից իրենք վարում են, այսպես ասած, ադապտացվող քաղաքականություն, մյուս կողմից էլ հայտարարում են, որ իրենք մտավախություն ունեն, որ կենթարկվեն էթնիկ զտման, այսինքն, դուրս է գալիս, որ իրենք Ադրբեջանի դեմ այդ կերպ պայման են դնում, որ Ադրբեջանը երաշխավորի, որ տեղի չի ունենա էթնիկ զտում։ Էթնիկ զտում ե՞րբ, երբ որ Արցախը լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Մի քիչ անհասկանալի է դա ինձ համար, դրա համար չեմ կարողանում որևէ գնահատական տալ։

Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել