Հնդկաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանն ունի աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը։ Էյֆելյան աշտարակից 35 մետր բարձր Չենաբ կամուրջը 359 մետր բարձրությամբ կանգնած է Չենաբ գետի վրա՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանում, հաղորդում է CNN-ը:
Տասնամյակների շինարարությունից հետո կամուրջը հյուսիսային Հնդկաստանում այցելուների համար բաց կլինի 2023 թվականի դեկտեմբերի վերջին կամ 2024 թվականի հունվարին, ասվում է երկաթուղու նախարարության հայտարարության մեջ։
1315 մետր երկարությամբ կամուրջը Քաշմիրի հովիտը Հնդկական երկաթուղիների ցանցով հասանելի դարձնելու ծրագրի մի մասն է: Բացի Չենաբ կամրջից, Ուդհամպուր-Սրինագար-Բարամուլլա երկաթուղու նախագիծը ներառում է երկրի ամենաերկար տրանսպորտային թունելի և Հնդկական երկաթուղու առաջին մալուխային կամրջի կառուցումը: