«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժումը վաղը «Զառին բաղ» տեղամասում խաղաղ ակցիա կանցկացնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսպիսով վաղը՝ 03.05.2023թ, ժամը 15:00-ին "Զառին բաղ" կոչվող տեղամասում անց է կացվելու հերթական խաղաղ ակցիան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Ղահրամանյանը:
«Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը այս պահին։
Հիշեցնեմ, որ «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը խաղաղ և անժամկետ ակցիա է կազմակերպել, որի հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը:
Այսպիսով վաղը՝ 03.05.2023թ, ժամը 15:00-ին «Զառին բաղ» կոչվող տեղամասում անց է կացվելու հերթական խաղաղ ակցիան: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական կազմակերպություններին, սթափ ուժերին, միանալ մեր պայքարին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ մայիսի 2-ից, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով: