«Համախմբում» շարժման խորհուրդը կոչ է անում բոլորին իրենց բողոքի ձայնը միացնել ընդդեմ Արցախի շրջափակման
ՔԱՂԱՔԱԿԱՆՍիրելի հայրենկաիցներ,
Այս օրերին Արցախում քաղաքացիական նախաձեռնությամբ ստորագրահավաք է ընթանում՝ ուղղված Արցախի շրջափակման և էթնիկ զտումների քաղաքականության դեմ: Թեև Արցախի հարցի լուծումը հայությունից ջանքերի գերլարում է պահանջում, և այսպիսի ստորագրահավաքները ընդամենը հանրային կարծիքի վրա ազդելու միջոց են, սակայն նրանց մասնակցելն այն նվազագույնն է, ինչը յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդը կարող է անել:
Կոչ ենք անում ձեր բողոքի ձայնը միացնել ընդդեմ Արցախի շրջափակման: Սա նաև ուղերձ է Հայաստանի գործող իշխանությանը, որ մենք նրանից իրական հանրային պահանջ ունենք՝ վերջ տալու իր վարած պարտվողական քաղաքականությանը և պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցների կյանքը և հիմնարար իրավունքները: Ստորագրահավաքը իրականացվում է change.org համաշխարհային կայքում, այն արդեն 10,000-ից ավել ստորագրություն է հավաքել, հղումը կցվում է ստորև։ Շնորհակալ ենք մեր բոլոր համախոհներին և աջակիցներին՝ անմիջական մասնակցության համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



