Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է Մյասնիկյան պողոտայում կատարված սպանության մեջ կասկածվող անձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել ձեռնաշղթայված մի տղամարդ:
Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը կասկածվում է ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում հրազենի գործադրմամբ Մյասնիկյան 2-րդ շենքի շքամուտքի մոտ 54-ամյա Սողոմոն Վ.-ին սպանելու մեջ: Կասկածյալը հասել էր մինչև Բագրատաշենի անցակետ, սակայն նա չի կարողացել լքել ՀՀ սահմանը, քանի որ կանխվել է նրա փախուստը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի




