Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ են գործում գիշերային ակումբները․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Оրեր առաջ միանգամից մի քանի ակումբ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում. ծեծկռտուք «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպք «Պոլիգրաֆ» ակումբում: Քանի որ փաստացի շատ գիշերային ակումբներ վերածվել են թմրամիջոցների շրջանառության և կավատության յուրօրինակ որջի, ուշագրավ է քաղաքացիների կողմից վերջին շրջանում պարբերաբար ահագնացող ահազանգերը, ի մասնավորի՝ նաև «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբից՝ աղմուկի, վիճաբանությունների և այլնի հետ կապված, հասկանալի է դառնում, որ այս ոլորտը շարունակում է կարոտ մնալ խորքային, համընդգրկուն կարգավորման:

Հատկապես անհասկանալի է, թե նույն ակումբը, օրենքի հետ բազմաթիվ խնդիրներ ունենալով, հենց քաղաքի սրտում ինչպես է շարունակում գործունեությունը։ Ակումբների գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի ընդունումից հետո մի շարք համայնքների ավագանիների կողմից սահմանվեցին օբյեկտների տեղակայման պահանջներ: Մասնավորապես՝ Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշմամբ սահմանվել է, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել որոշակի վայրերից (որոշման մեջ նշված է բավական պատկառելի ցուցակ) նվազագույնը 100 մետր հեռավորության վրա։ Սակայն, ըստ էության, շատ դեպքերում նորմերը չեն պահպանվում:

Օրինակ՝ մեր տեղեկություններով, Բաղրամյան պողոտայում գտնվող նույն «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբը խնդիրներ ունի լիցենզավորման հետ, ինչի համար նույնիսկ տուգանվել է ոչ մեկ անգամ, նաև չի պահպանված վերը նշված՝ հեռավորության դրույթը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ակումբը գործում է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանու ներքո: Ի դեպ, բնակիչներից ստացել ենք ահազանգեր, որ այդ ակումբը աշխատել է նույնիսկ ապրիլի 24-ին: Մենք հետևողական ենք լինելու՝ պարզելու, թե ինչպես է Երևանի սրտում համապատասխան օրենսդրության ու նորմատիվ ակտերի խախտումներով գործում նման ակումբ, ինչպես նաև ներկայացնելու այդպիսի այլ «օբյեկտներ»: Մյուս կողմից՝ կարևոր է հասկանալ, թե ովքեր են կանգնած նման ակումբների թիկունքին:

Ի վերջո, խնդիրը նույնիսկ միայն լիցենզիան չէ. հաշվի առնելով հատկապես գիշերային ակումբներին առնչվող պարբերական սկանդալները՝ կապված թմրանյութերի շրջանառության, մարմնավաճառության և այլնի հետ, պետք է նկատի ունենալ, որ «կռիշ» լինելով դրանց՝ պաշտոնյաները չափազանց մեծ վնաս են հասցնում հասարակությանը: Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե ինչու է իրավապահ համակարգի հանցավոր անփութության կամ գիտակցված հովանավորչության ներքո ծաղկում թմրամիջոցների և թեթևաբարո աղջիկների «առևտուրը», և ինչու օրենքի ուժով այդ որջերը արմատախիլ չեն արվում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը