Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այս պահի դրությամբ կան զարգացումներ, որոնք որևէ կերպ չեն բխում Հայաստանի շահերից»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հինգ օր շարունակ Վաշինգտոնում հանդիպումներ կունենան։ Մինչ այս տեղի ունեցած քննարկումների մասին շատ տեղեկություն չկա, բայց կան որոշակի արտահոսքեր։ Հաշվի առնելով դրանք՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է մեր շահերից չբխող գործընթացի մասին։

«Մենք ականատես ենք լինում «Քի Վեսթ - 2»-ին։ Այն ժամանակ ԱՄՆ-ի հովանու ներքո մի քանի օր բանակցություններ անցկացվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և, կարծես թե, ինչ-որ համաձայնություն էր կայացվել, բայց չաշխատեց, քանի որ Ադրբեջանը հրաժարվեց։ Հիմա ԱՄՆ-ը, կարծես, վերցրել է մի ուղղություն, որով նպատակ ունի ամեն գնով, «ափալ-թափալ» ստորագրել ինչ-որ պայմանագիր՝ իրագործելու Արցախի, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված իր մյուս նպատակները։ Ըստ էության, այն, ինչ այս օրերին Վաշինգտոնում քննարկվում է, մեծ հաշվով, չի բխում մեր շահերից։ Այս գործընթացը ոչ միայն որևիցե արդյունք չի տալու խաղաղության ապահովման տեսանկյունից, այլ նոր պատերազմ է բերելու։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ին հիմա շատ արագ պետք է ինչ-որ բան ստորագրել, որը, ըստ իրենց նպատակների, նախ՝ ՌԴ-ի հանդեպ հիասթափության է հանգեցնելու, հետո վերածվելու է 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից, իսկ ռուս խաղաղապահներին՝ Արցախից դուրս բերելու պահանջի։ Այդ ամենի վերջնարդյունքում էլ Հայաստանին վերջնականապես դեպի պրոարևմտյան ուղղություն թեքելու նպատակ կա»,- ասաց միջազգայնագետը՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ի գերնպատակը ՌԴ-ին Հարավային Կովկասից վերջնականապես դուրս մղելն է։

«Այլ հարց է՝ կհաջողվի, թե ոչ, բայց այն, որ բանակցությունները 5 օր են տևելու, վկայում է այն մասին, որ այնտեղ Հայաստանին, կարծես, նետել են անկյուն և պատվիրակությանը պարտադրում են ցանկացած պարագայում ինչ-որ բան ստորագրել, որից հետո նոր միայն կկարողանան վերադառնալ Հայաստան։ Նման տպավորություն է ստեղծվում, քանի որ միջնորդական առաքելությամբ կամ միջնորդների միջոցով բանակցությունները 1, առավելագույնը 2 օր են տևում։ ԱԳ նախարարին իր երեք տեղակալների հետ այդքան երկար այնտեղ պահելը վկայում է այն մասին, որ նախապատրաստվում կամ պարտադրվում է ստորագրել լուրջ պայմանագիր, որը չի բխելու մեր շահերից։ Այս պահի դրությամբ մեր բանակցային դիրքերը բավականին թույլ են, քանի որ այս իշխանությունները բանակցային ճակատում հրաժարվեցին մինչև 2017 թվականն ունեցած ձեռքբերումներից, որտեղ հստակ շեշտվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»,-ասաց Բալասանյանը՝ շեշտելով, որ այժմ բավական բարդ իրավիճակ ունենք։

«Հիմա ցանկության դեպքում անգամ բանակցային գործընթացում հնարավոր չէ ոչ միայն հաղթողի դիրքերից հանդես գալ, այլ, առհասարակ, նույնիսկ հավասարություն ապահովել։ Ըստ այդմ, չեմ կարծում, որ այդ բանակցությունները հօգուտ մեզ են լինելու, կամ առնվազն կարող է, այսպես ասած, ոչ ոքի գրանցվել։ Սա մեկ դարպասով ֆուտբոլ է հիշեցնում։ Այսինքն, անընդհատ մեր դարպասին է գոլ խփվելու, ու այս պարագայում ոչ շահեկան պայմաններ են ստեղծվելու մեզ համար»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Վաշինգտոնի հանդիպումներից առաջ հանդիպման պայմանավորվածություն կար Մոսկվայում, որը, սակայն, դեռ չի կայացել, բայց սպասվում է, միջազգայնագետը նշեց. «Ես նույնիսկ թերահավատ եմ, որ Մոսկվայում բանակցություններ կլինեն, որովհետև Մոսկվա այցը կարող է ոչինչ չորոշել։ Եթե իրենք պետք է գնան Մոսկվա ու հայտարարեն, թե «արդեն ստորագրել են պայմանագրի վաշինգտոնյան տարբերակը և Արցախը ճանաչում են Ադրբեջանի անբաժանելի մաս», այս պարագայում ՌԴ գնալը նաև Մոսկվայի համար է անիմաստ։ Մոսկվան, ըստ էության, այդպիսով կարող է դառնալ քավության նոխազ։ Սլաքները կարող են ուղղել Մոսկվայի դեմ՝ ասելով՝ «տեսե՛ք, Մոսկվայում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց», մինչդեռ, ըստ առկա արտահոսքերի, այդ պայմանավորվածությունը կարծես արդեն ձեռք է բերվում հենց Վաշինգտոնում։ Այս պարագայում Մոսկվայի համար ոչ միայն անիմաստ, այլև վտանգավոր է դառնում այս խաղի մասնիկը դառնալ այն դեպքում, երբ ոչինչ այս հարցում կա՛մ չի որոշելու, կա՛մ շատ դժվար է լինելու ինչ-որ բեկում մտցնել»։

Ըստ մեր զրուցակցի, իրավիճակը հնարավոր է փոխվի միայն արագ զարգացումների դեպքում, որով, օրինակ՝ Մոսկվան հանդիպում կպահանջի, բայց արդեն պայմանագրի վաշինգտոնյան տարբերակից հրաժարվելու, մոսկովյան տարբերակով նոր հարցեր քննարկելու համար. «Մոսկովյան տարբերակով Արցախն այս պահին Ադրբեջանի մաս չէր համարվում, ու Արցախի հարցի քննարկումը թողնում էին հետագային։ Այսինքն, Հայաստանի համար մանևրելու տեղ են թողնում, որ մի փոքր շտկվելուց, տնտեսապես զարգանալուց, բանակն ամրապնդելուց հետո նոր հնարավորություն տան Հայաստանին կրկին զբաղվել Արցախի հարցով՝ այս անգամ հօգուտ մեզ։ Հիմա Վաշինգտոնը շտապեցնում է, որ շատ արագ պայմանագիր ստորագրվի, որովհետև իրենց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ է պետք։ Հիմա հակառուսական տրամադրությունների հիանալի հնարավորություն է ստեղծվել, որի վերջնարդյունքում Հայաստանին կարող են վերջնականապես դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, և Հայաստանը կմիանա ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Եվ եթե հաշվի առնենք ՀՀ-ի միջոցով դեպի ՌԴ վերաարտահանումները, ապա պատժամիջոցներին միանալը լրջագույն հարված է լինելու նաև ռուսական տնտեսությանը։ Մեր տնտեսությունն էլ վերջնականապես կործանվելու է, ինչի մասին չենք էլ հասցնի գլխի ընկնել. ցանկացած պատժամիջոցի միանալը կնշանակի Հայաստանի տնտեսության վախճան։ ԱՄՆ-ին, սակայն, նման սցենարը հետաքրքիր չէ։ Իրենք երբևէ չեն փայլել փոքր ժողովուրդների մասին հոգ տանելու վարքագծով։ Իրենց պետք է իրենց իսկ շահերի առաջխաղացում, որն այս պահի դրությամբ, կարծես թե, կարողանում են անել։ Կկարողանա՞ն ավարտին հասցնել, այլ հարց է, բայց այս պահի դրությամբ կան զարգացումներ, որոնք որևիցե կերպ չեն բխում Հայաստանի շահերից»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին