Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ներկայից և ապագայից փախուստ դեպի անցյալ.... «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, չի կարելի չնկատել, որ մենք՝ հայերս, անցյալապաշտ ժողովուրդ ենք, ապրում ենք անցյալով: Ծայրահեղաբար: Սիրում ու պաշտում ենք անցյալը՝ հպարտանում ու ներկայանում ենք անցյալով, մեզ գնահատում ենք անցյալով, ամեն ինչում մեղադրում ենք անցյալին, անհաջողություններն էլ մշտապես վերագրում ենք անցյալին, արդարանում ենք անցյալի սխալներով, ժողովրդին էլ սպառնում ու ահաբեկում ենք անցյալի վերադարձով։ Տարեկան էլ մի քանի անգամ մեծ շուքով ու բազմամարդ մեռելոցներ ենք կազմակերպում, շքեղ գերեզմաններ ենք կառուցում: Զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք, կորցնելուց հետո էլ չենք գնահատում ու արժևորում ոչինչ:

Անցյալը անընդհատ հետապնդում է մեզ, և, չգիտես ինչու, չենք կարողանում ձերբազատվել անցյալի գերությունից։ Անշուշտ, առանց անցյալը իմանալու և գնահատելու՝ չես կարող սիրել ներկան, կառուցել ապագան: Նրանք, ովքեր հետ չեն նայում, չեն կարող առաջ նայել: Առանց մեր նախնիների պատվիրանները լսելու մենք չեք կարող ապագայի ճիշտ ուղի ընտրել։ «Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու նորից»,- գրել է 20-րդ դարի ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտանան: Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էլ անբարոյականության առաջին նշաններից մեկն է։ Այս ամենը հասկանալի է, սա նույնիսկ չի քննարկվում: Բայց խոսքն այլ բանի մասին է: Անցյալը մերն է, և այն մենք երբեք չենք կորցնի, մինչդեռ ներկան ու ապագան կարող ենք կորցնել: Անցյալը մնում է հիշողությունների մեջ, իսկ ապագան գոյություն ունի երազներում: Մենք նախ և առաջ պետք է ապրենք այսօրվա համար՝ ներկայով, մինչդեռ անտարբեր ու անլուրջ ենք վերաբերվում ներկայի ու ապագայի հանդեպ: Անցյալը կարող է չափազանց ծանր ու կործանարար լինել մեզ հետ ամենուր տանելու համար:

Անցյալը պետք է հիշել, բայց անցյալով չի կարելի ապրել: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը գտնում է, որ «ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ: Ծայրահեղություն է անընդհատ ապրել անցյալով և նույնքան ծայրահեղություն՝ ժխտել, մոռանալ անցյալը: Անցյալից ուղղակի պետք է դասեր քաղել։ Անշուշտ, ազգային հպարտության զգացում ես ապրում, երբ տեսնում ես, թե հայ ժողովուրդը ինչպես է ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպված, վաղ առավոտից մինչ ուշ երեկո այցելում Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 108 տարի առաջվա ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար այս տարվա ապրիլի 24-ին ևս մեզանից մի քանի հարյուր հազարավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, սակայն այսօր հայրենիքի, պետականության կորուստը և ցեղասպանությունը կանխելու համար անհասկանալիորեն անտարբեր ենք:

Կարծում եմ՝ այսօր մենք բարոյական իրավունք չունենք այցելել Ծիծեռնակաբերդ։ Իրավունք չունենք, որովհետև պետք է ամաչենք զոհվածներից ու հերոսներից, որովհետև մեր պարտքը զոհվածների առաջ չենք կատարել՝ նրանց վրեժը չենք լուծել, նրանց հիշատակը պատվով չենք պահել և ոչ միայն կորսված հայրենիքը չենք վերադարձրել, այլև եղածի մի մասն էլ դավադրաբար թուրքին ենք հանձնել, մեր նախնիներին ցեղասպանողների՝ թուրքի հետ էլ սիրախաղ ենք տալիս։ Իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե երկու-երեք օր Ծիծեռնակաբերդ բարձրացող բազմահազարանոց թափորն իր էներգիան ու ռեսուրսը նախ և առաջ ծախսեր երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու և սպասվող աղետն ու ցեղասպանությունը կանխելու համար։ Եթե անկեղծ լինենք, Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ շատերի համար ձևամոլություն ու զբոսանք է դարձել։ Մինչդեռ պետք է մեր զոհերի համար վրեժ լուծեինք մեր հայրենասիրությամբ, մեր արժանապատվությամբ, համերաշխությամբ, հզոր բանակ ու տնտեսություն ունենալով, զարգացած կրթությամբ ու գիտությամբ, աշխարհաքաղաքական գործոն լինելով, մեր միջազգային կշռով ու հեղինակությամբ։

Հիմա դրանցից ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը և հայտնվել ենք ծանրագույն վիճակում։ Հիմա այս վիճակով գնում ենք զոհերի հուշահամալիր, որ ի՞նչ ասենք, ասենք, որ ձեր ու մեր հայրենի՞քն ենք մաս-մաս թուրքին տալիս, որ ձեզ մորթողների հետ սիրախա՞ղ ենք տալիս։ Այսօր պայքարի փոխարեն անհասկանալիորեն նախընտրում ենք անգործությունն ու անտարբերությունը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումը, ստրկությունն ու թրքահպատակությունը, ողջերի ու նոր ծնվողների փոխարեն՝ մեռածներին, ապրելու փոխարեն՝ ինքնաոչնչացումը։ Ներկայի ու ապագայի փոխարեն էլ անցյալն ենք ընտրում, որովհետև անցյալն անհոգ է, անցյալը չի պահանջում ջանքեր, զոհողություն, աշխատանք և մաքառում։ Սգալու ու մոմավառության հետ միասին պայքարել է պետք։ Ամեն մի հաջողության հիմքում ընկած են պայքարն ու աշխատանքը։ Հիմա ազգովի պետք է մեկ օրակարգ ունենաք, մեկ խնդիր դնենք մեր առաջ՝ հեռացնել այս ապազգային իշխանություններին։

Հրեաներն ու հույներն էլ են ցեղասպանվել, բայց չեն կորցրել ազգային արժանապատվությունը, պետական մտածողությունը, դիմադրողականությունը, պայքարելու ունակությունը, ձեռք չեն բերել չարդարացված հանդուրժողականություն ու ստրկամտություն։ Հրեաների պետականաշինության փորձը օրինակելի կարող է լինել շատերի համար։ Նրանք 1947թ. ձեռք բերեցին պետականություն ընդամենը 20 հազար քկմ տարածքի վրա, որի 70 տոկոսը անապատ էր ու քարեր, որտեղ չկար ո՛չ ջուր, ո՛չ օգտակար հանածոներ, չունեին բանակ և զենք։ Սակայն ընդամենը 76 տարվա ընթացքում բնակչության թիվը 450 հազարից հասցրեցին 9 միլիոնի, պետական բյուջեն՝ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի, ռազմական ծախսերը՝ 24 միլիարդի, իսկ գիտության վրա ծախսում են տարեկան 4,5 միլիարդ։ Իսրայելն աշխարհի առաջատարներից է տեխնոլոգիաների, գիտության, զենքի արտադրության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։ Իսրայելի հետ աշխարհի հզորներն են հաշվի նստում։

Հունաստանն էլ Թուրքիայի հետ հարաբերություններում սկզբունքային ու արժանապատիվ կեցվածք է դրսևորում, բանակն է վերազինում ու հզորացնում: Չի կարող անցյալն ավելի կարևոր լինել ներկայից ու ապագայից, ձերբազատվել է պետք անցյալի բարդույթներից, անցյալն իրավունք չունի ղեկավարել մեր ներկան կամ ապագան, անցյալը ընդամենը պատմություն է: Իսկ մեր ներկան ու ապագան վտանգված են, վտանգված են հայի լինելիությունը, հայրենիքն ու պետականությունը։ «Կարոտով մի նայեք անցյալին: Այն երբեք չի վերադառնալու: Խելամտորեն օգտագործեք ներկան: Դա ձերն է: Առանց վախի և համարձակ սրտով գնացեք առաջ՝ դեպի մշուշոտ ապագա»,- գրել է 19-րդ դարի ամերիկացի պոետ Հենրի Լոնգֆելլոն:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս