Զելենսկին Ֆինլանդիա այցից հետո մեկնել է Հաագա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիա կատարած այցից հետո մեկնել է Նիդերլանդներ: Հաագայում նա հանդես կգա «Առանց արդարության աշխարհ գոյություն չունի» խորագիրը կրող ելույթով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Unian պարբերականին:
Հաղորդվում է, որ Զելենսկին նաև կայցելի Հաագայի միջազգային դատարան: Նախագահի պաշտոնում գտնվելուց ի վեր սա Զելենսկիի առաջին այցն է Նիդերլանդներ:
Մայիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա, որտեղ իր պաշտոնակից Սաուլի Նիինիստյոյի հետ քննարկել էր Ուկրաինայի պաշտպանության և Ֆինլանդիայի կողմից աջակցության տրամադրման հարցերը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Զելենսկին նաև պլանավորում է մայիսի 13-ին այցելել Գերմանիա:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



