Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։ Հանդիպմանը քննարկվել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում աշխատանքային պայմանները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Լենցովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել ապրիլի 25-ին։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նա հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական: