Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ․ Էրդողանի վարչակազմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը կարծես թե շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում քայլեր ձեռնարկել։ Այս մասին TurkicWorld-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Նախագահի աշխատակազմից ասել են, որ, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ գործել ինքնուրույն և հայկական սփյուռքի թելադրանքից դուրս։
«Լուրջ խնդիր է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը դեռևս արմատացած են պատմության չապացուցված խորքերում: Դա լուրջ խոչընդոտ է հասարակության ժամանակակից և մշակութային աշխարհին ինտեգրվելու համար», - ասել է վարչակազմը:
Նշվում է նաև, որ Թուրքիան երբեք չի ամաչել իր պատմության համար, քանի որ պատմության ընթացքում միշտ հանդես է եկել ճշմարտության և արդարության օգտին: