Նիդերլանդները դիտարկում է Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարման տարբերակները, իսկ Բելգիան օգնության նոր փաթեթ է պատրաստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդերլանդները գործընկերների հետ աշխատում է Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու տարբերակների վրա: Նման հայտարարություն է արել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Հաագայում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Ինչ վերաբերում է F-16 կործանիչներին, ապա մեզ համար այս հարցում տաբու չկա: Մենք տարբերակներ ենք մշակում այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Բելգիան և Դանիան, որպեսզի ավարտին հասցնենք F-16-երի մատակարարման շուրջ բանավեճերը», - հայտարարել է Ռյուտեն:
Իսկ BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Ալեքսանդր դե Կրոն իր հերթին հայտարարել է, որ Բելգիան Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում: Բելգիայի վարչապետը հավելել է, որ երկիրը նաև դիտարկում է ռուսաստանյան սառեցված ակտիվներն Ուկրաինայի օգնությանն ուղղելու տարբերակները:
Զելենսկին այցով Նիդերլանդներ է ժամանել չորեքշաբթի երեկոյան։