Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներկայիս ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, դրանք վաղ թե ուշ տեղի կունենան։ Բայց ոչ Վլադիմիր Զելենսկու հետ, նա արևմտյան խամաճիկ է, այլ իր տերերի հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ, մասնավորապես կարգավորման վերաբերկալ Չինաստանի նախաձեռնությունը ներառում է գլոբալ խնդիրներ՝ անվտանգության անբաժանելիության ապահովում, ցանկացած այլ երկրին ոտնահարող գործողություններից հրաժարում, անօրինական պատժամիջոցներից հրաժարում։ Այնտեղ Ուկրաինան միայն վերնագրում է նշվում, ասել է Լավրովը։
«Այս ամենը որոշվում է, իհարկե, ոչ թե Զելենսկու հետ, որը խամաճիկ է Արևմուտքի ձեռքում, այլ ուղղակիորեն իր տերերի հետ: Մենք վաղուց ենք պատրաստ նման երկխոսության։ Աառաջարկներ արել ենք։ Արևմուտքը լկտիաբար մերժեց, բայց այս թեմայով խոսելուց և այս բոլոր խնդիրները լուծելուց խուսափել չկա: Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- լրագրողներին ասել է Լավրովը: