Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով երիտասարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Հրազդանի բաժնում հունվարի 8-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին կայանված «Վոլվո» մակնիշի բեռնատարի կցասայլակի հետնամասին, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհին ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Էդգար Բալդրյանը, մահացել է:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



