Եթե սուլեք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ո՞ւմ կծափահարեք․ Ռոնալդինյոն՝ Մեսսիի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որին ֆրանսիացի երկրպագուները վերջերս սուլում էին։
«Ես երբեք չեմ հասկանա Լեո Մեսսիի հասցեին սուլոցներն ու վիրավորանքները։ Եթե դու սուլես աշխարհի լավագույն խաղացողին, ո՞ւմ կծափահարես»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Barça Buzz-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին լքել է փարիզյան ակումբի ճաբարը՝ առանց գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպոսի թույլտվության՝ Լիգա 1-ում «Լորիենից» պարտվելուց հետո (1:3): Արդյունքում ՊՍԺ-ն երկու շաբաթով հեռացրել է Մեսսիին մարզումներից։
Երեկ արգենտինացի հարձակվողը հրապարակավ ներողություն է խնդրել գործընկերներից և թիմի անդամներից։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



