Խախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 20 000 դրամ․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայիսի 5-ին, ժամը 01.40-ին, Տիգրան Մեծի պողոտայում ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենան:
Խախտումը չարձանագրելու համար ուղևորը պարեկներին առաջարկել է 20 000 դրամ կաշառք, իսկ մեքենայի սրահի տեսանելի հատվածում պարեկները նկատել են ատրճանակի նմանվող իր:
33-ամյա ուղևորը՝ կաշառք առաջարկելու, իսկ 33-ամյա վարորդը՝ ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



