Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում իրավիճակը պոտենցիալ վտանգավոր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նշում է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պարբերաբար հրետակոծություններ են լսվել, իրավիճակը Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի տարածքում «դառնում է ավելի անկանխատեսելի և պոտենցիալ վտանգավոր»։ Շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության ղեկավարը, գրել է NBC News-ը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հայտարարության մեջ ասել է, որ «չափազանց անհանգստացած է Ուկրաինայի հարավ-արևելքում Զապորոժիե ատոմակայանի առջև ծառացած միջուկային պաշտպանության և անվտանգության իրական վտանգից»:
«Մենք պետք է գործենք հիմա՝ կանխելու ծանր միջուկային վթարի սպառնալիքն ու դրա հետ կապված հետևանքները բնակչության ու շրջակա միջավայրի համար»,- ասել է նա:
Ըստ նրա՝ օբյեկտը, որը գրեթե 2 անգամ մեծ է Չեռնոբիլից, «պետք է պաշտպանված լինի»: