Բաքվում փակվել են տարադրամի փոխանակման կետերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի՝ լողացող կուրսի անցնելուց հետո արտարժութային ճգնաժամը շարունակվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Contact.az-ը տեղեկացնում է, որ հունվարի 9- վաղ առավոտից մայրաքաղաք Բաքվի բոլոր տարադրամի փոխանակման կետերը փակ են:
Դրանցից որոշների առջև կարելի է տեսնել կանգնած վաճառականների, ովքեր տարադրամի փոխանակում են իրականացնում սև շուկայի գնով:
Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասական ազդակներով, այդ թվում և նավթի գնի անկումով, պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին:



