Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատմության ավարտը, կամ` ինչո՞ւ է նիկոլիզմը տառապում շիզոֆրենիայով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամոթի զգացումի և կարեկցանքի բացակայությունը հատուկ է շիզոֆրենիայով տառապողներին։ Վերջիններիս է հատուկ նաև սեփական ինքնության բացակայությունը, այսինքն` իրենք չեն կարող լինել հայ, կամ ընդհանրապես ունենալ ազգություն։ Նրանք գլոբալիզմի ծնունդ են, այսինքն` գլոբալիզմը իր ձևի մեջ շիզոֆրենիայի օրինականացումն է, կամ դրա, այսպես ասած, նորմալացումը։ Այն ներկայացվում է որպես նոր համամարդկային արժեք, վերազգային արժեաբանությունից, մի բան, որը կջնջի բոլոր սահմանները, ազգային պետություն հասկացողությունը, կհաստատի համաշխարհային քաղաքացի համակարգը, և այլն։

Ամերիկացի հայտնի գիտնական Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը» աշխատությունը հենց գլոբալիզմի փառաբանման և ազգային, էթնիկ հասկացությունների վերացման, դրա բնաջնջման մասին է։ Երբ ամբողջ համաշխարհային պատմությունը թելադրվելու է մի կենտրոնից, մի սկզբունքով, զերծ էթնիկ, ազգային գունավորումից՝ միաձև ու միատոն։ Ջնջվելու են պատմական սահմանները, ազգեր, մշակույթ, կրոն հասկացողությունները։ Այսօր արդեն իսկ Արևմուտքում փորձում են ջնջել սեռական տարբերություն հասկացությունը` հավասարապես էթնիկ-մշակութային հասկացությունների հետ միաժամանակ։ Մարդկանց ներշնչելով, որ այդ ամենը ձեռքբերովի է, և ցանկացած պահի ինքդ քեզ համար կարող ես որոշել` ո՞վ ես՝ կի՞ն ես, թե՞ տղամարդ, մա՞րդ ես, թե՞ անասուն, սևամո՞րթ ես, թե՞ սպիտակամորթ, քրիստոնյա՞ ես, թե՞ մահմեդական…

Այսինքն` այս ամենը, ըստ այդ գաղափարախոսության, ընդամենը պատահական ու պայմանական բաժանումներ են, վերացրու դրանք և դու կդառնաս գերմարդ, զերծ` ամեն տեսակի կապանքներից՝ պատմական, էթնիկ կրոնական, սեռական, և այլն։ Այսպես կոչված` կարծրատիպերի վերացումը հանգեցնում է ավանդական կենսակերպի վերացմանը՝ հարգանք մեծերի հանդեպ, պարտականություններ զավակների առաջ, ընտանեկան արժեքներ, և այլն, այս ամենը հռչակվում են որպես կեղծ արժեքներ և ընդամենը բարոյական հետամնացություն։

Ընդհանրապես բարոյականությունը, առավել ևս դրա քրիստոնեական ընկալումը, ըստ նույն գաղափարախոսության, համարվում է մարդկանց կապկպող, կարծրատիպեր ստեղծող հնոտաբանություն։

Ազատվեք ամեն տեսակի բարոյական կարծրատիպերից և ապրեք ազատ. կոչ են անում սպառողական հասարակարգի հետևորդները, ինչը և արդի գլոբալիզմի հիմնական շարժիչ ուժն է։

«Պատմության ավարտը» ազգերին ստրկացնելու մասին է, այսինքն` ուզո՞ւմ եք առանց խնդիրների զավթել պետություններ՝ ներսից, առանց ներխուժման և պատերազմների, ուրեմն նախ և առաջ ներշնչեք այդ հասարակություններին, որ իրենց անցյալի ողջ պատմությունը կեղծ է եղել ու սխալ։ Զրկեք հասարակություններին, մարդկանց ազգային-պատմական-մշակութային առանձնահատկություններից, համոզեք, որ նրանց պրոբլեմները հենց դրանում են՝ իր ազգային ինքնության առանձնահատկությունների մեջ, համոզեք հրաժարվել դրանից և նրանք կդառնան ձեր ստրուկները։

Մարդուն դժվար է ներշնչել թերարժեքության բարդույթ, սակայն ամբոխին շատ հեշտ է համոզել, որ այն ամենը, ինչ ունեցել ես մինչ օրս` սխալ է, կգան նորերը և ձեզ կբացատրեն, թե ինչն է ճիշտը, և ինչը`ինչից հետո է… Այդպիսով, իր պատմությունը չիմացող և դրա նկատմամբ կասկածամտությամբ տառապող ժողովուրդը վերածվում է ամբոխի ու դառնում հեշտ կառավարելի։

Իրական հերոսների փոխարեն ներշնչեք, տվեք նրանց կեղծ հերոսների՝ դավաճաններին ու վախկոտներին հերոս կարգեք, զրկեք նրան ամենակարևորից` իր իսկ պատմությունից ու ձեր առջև կհառնի ինքն իրեն ոչնչացնող մի ողջ ազգ։ Ավելին, այդ ամենից հետո առանձնապես ոչինչ պետք չէ անել, պետք է պարզապես նստել և «հաճույք» ստանալ` տեսնելով, թե ինչպես են ազգերը իրենք իրենց ոչնչացնում` Արևմտյան սպառողական մշակույթի մասը դառնալու ձգտման մեջ։

Ցանկացած ազգի պատմությունը, առավել ևս պատմական հսկայական և խոր անցյալ ունեցող ազգի պատմությունը, գլոբալիզմի թիվ մեկ թշնամին է։ Ոչնչացրեք այդ պատմությունը կամ ներշնչեք, որ այն սխալ է եղել, և դուք հեշտությամբ կկառավարեք ցանկացած ազգի ու էթնիկ պետության։

ՀՀ ներկա իշխանությունները շիզոֆրենիայի ծնունդ են, այսինքն` իրենք գլոբալիզմի ծնունդ են, որը չի ճանաչում ազգային, էթնիկ և ոչ մի առանձնահատկություն։ Նրանց մարտնչող տգիտությունն ու անգրագետ կամ կիսագրագետ լինելու հանգմանքը էլ աելի են նպաստում շիզոֆրենիայի և գլոբալիստական ներմուծված այդ քայքայիչ աղանդ-գաղափարախոսության տարածմանը: Նրանց համար ազգային ինքնությունը, այսինքն` Հայ լինելը կեղծ հասկացողություն է, նրանք գլոբալիզմ կոչվող աղանդի հետևորդներ են, որի առաջին օբյեկտիվ ընկալումը և պարտադիր պայմանը հակազգային լինելն է։

Ահա, այդ աղանդը թելադրում է` ատել այն ամենը, ինչը շեշտում է քո ազգային-էթնիկ առանձնահատկությունը, քո մշակույթը և քո կրոնական տարբերությունը մյուսներից։ Եվ պատահական չէ, որ այս առումով նրանց ատելության առաջնային թիրախ է Հայ ժողովրդի պատմությունը, ինչը շեշտում է նրա առանձնահատկությունը, կապում նրան մայր հողին ու ներշնչում Հայրենիք հասկացողությունը։

Սակայն հայի պատմական էթնոտիպում անկյունաքարային նշանակություն ունի պատկանելիությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցուն։ Այն քրիստոնեական մյուս եկեղեցիներից տարբերվում է իր հայկականությամբ, ընդգծված էթնիկ-ազգային առանձնահատկությամբ։ Հատևաբար պատահական չէ, որ շիզոֆրենիայով տառապող գլոբալիստների ատելության առաջնային թիրախը հենց հայոց եկեղեցին է։

Վերջին հարյուրամյակում ընդհանրապես, իսկ վերջին 30 տարիների ընթացքում հատկապես Հայ եկեղեցին հարձակումների, վարկաբեկման թիրախ է դարձել։ Մեզ փորձում են ներշնչել, որ պատմական մեր բոլոր խնդիրների պատճառների մեղավորը Եկեղեցին է, կոչ են անում` ազատվեք եկեղեցական կապանքներից և ազատ ապրեք: Դա են ներշնչում մեզ մեր արևմտյան գործընկերները։ Եկեղեցու դեմ հարձակման հիմնական նպատակը հայության ինքնության կարևորագույն հիմնաքարի ոչնչացումն է։

Վարկաբեկեք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին և կկարողանաք լիովին ոչնչացնել մի ողջ ազգ։ Կեղծեք պատմությունը՝ հայտարարեք, որ Վասակը հերոս էր, իսկ Վարդանը դավաճան ու ամբողջովին կջնջեք հայրենասիրության հայկական ավանդույթի հիմքերը։ Հրաժարվեք Արցախյան առաջին պատերազմի հերոսամարտից և նրա հերոսներից ու անիմաստ կդարձնեք հայության պայքարի շարունակականությունը։ Թուրքի փոխարեն ազգի թշնամի կարգեք ռուսին ու կկորցնեք ձեր վերջին դաշնակցին` ինքներդ ձեզ համար պատրաստելով մի նոր ցեղասպանություն։

Սա այն է, ինչին ձգտում են գլոբալիստները աշխարհում` իրականի ոչնչացում և կեղծ արժեքների ներմուծում:

Սա այն է, ինչ այսօր անում են ՀՀ գործող իշխանությունները` նպատակ ունենալով հայության ավանդական ինքնության փոխարեն առաջարկել կեղծը` այսպիսով ամբողջովին ջնջելով թե’ արտաքին և թե’ ներքին թշնամիների դեմ դիմադրության ցանկացած ձգտում։

Այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ, որ նիկոլիզմն իր համար ատելության առաջնային թիրախ է ընտրում այն ամենը, ինչ ընդգծում է մեր ազգային ինքնությունը՝ մեր պատմությունը, հատկապես նրա հաղթական՝ Արցախյան էջը, ազգային-քրիստոնեական ինքնությունը, և այլն։

Ամոթի բացակայությունը հատուկ է շիզոֆրենիկներին, և մի’ զարմացեք, որ այդ մարդիկ կարող են անպատվել, թքել, հայհոյել և հետո զարմանալ, որ դիմացիններն իրենցից զղջում են պահանջում։ Այս մարդիկ չունեն նաև կարեկցանքի զգացում, հետևաբար հազարավոր զոհերը, պատերազմները և դրա հետևանքները նրանց հետաքրքիր չեն, կարևորը իրենց սպառողական անասնական կիրքը բավարարելն է՝ այսրոպեական շահը ու թքած թե հետո ինչ կլինի…
Մտածեք այս ամենի մասին:
(շարունակելի)

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու

Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի վրա Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Փետրվարի 15-18-ը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. նա օգնության կարիք ունի Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ․ Ալիև Խոշոր ավտովթար` Երևանում Իրանի նախագահը խոսել է տրանսպորտային միջանցքների եւ Ադրբեջանի հետ նմանությունների մասին Ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը գրավել է 59-րդ տեղը Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Տուդորը Թրամփի զինակիցը կոչ է արել նրան Ուկրաինա «Tomahawk» հրթիռներ մատակարարել Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել․ Բուֆոնը՝ Ռոնալդուի մասին Հայ հայտնիների անցնող շաբաթն Ինստագրամում Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության կենտրոնական բազայի հարվածման մասին 2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ. Դեսպանատուն Եվրամիությունում հնարավոր են համարել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը մինչեւ 2027թ. Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին, ով տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Ալիեւը Մյունխենում հանդիպել է Զելենսկու հետ Արմավիրի մարզում առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին՝ պահանջելով գտնել երեխային Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Tesla»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև Պենտագոնը արհեստական ​​բանականություն է օգտագործել Մադուրոյին բռնելու համար. WSJ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիեւը Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավnր կա․ Shamshyan Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՀունգարիայի վարչապետն արձագանքել է Զելենսկու՝ Օրբանը «փոր է աճեցնում» վիրավորանքին Թուրքիան կարող է ազատ արձակել քրդական կուսակցության հետ կապված բանտարկյալների, բացառությամբ՝ Օջալանի Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՎաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանԲժիշկը զգուշացրել է հագուստ փորձարկելիս վարակի վտանգի մասինՄերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ Վարդևանյան