Ստեփանակերտում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի առաջնորդների մասնագիտական զարգացման երրորդ ծրագիրը. Ռուբեն Վարդանյան
ԲԼՈԳ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի առաջնորդների մասնագիտական զարգացման երրորդ ծրագիրը՝ Արցախի հանրային և մասնավոր ոլորտների մասնագետների համար:
Ծրագրին մասնակցելու համար մեծ թվով դիմումներ էին ստացվել, ինչն իսկապես ոգևորիչ էր: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս բարդ իրավիճակում կարևորում է գիտելիքը, արհամարհելով շրջափակման դժվարությունները՝ գալիս է զարգացնելու իր մասնագիտական հմտությունները:
«Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր հաղթահարելի է:
Շուրջ հիսուն երիտասարդներ հնարավորություն կունենան ունկնդրել այս ոլորտում լավագույն մասնագետներին, որոնք իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն նրանց: Արցախցի երիտասարդները մեծ ներուժ ունեն և օգտագործելով այն, կատարելագործով իրենց հմտությունները՝ պետք է պատրաստ լինեն վերցնելու ավելի մեծ պատասխանատվություն իրենց ապագան իրենց պատկերացրած ձևով կառուցելու համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



