Կիևը դժգոհ է ԱՊՀ երկրների ղեկավարների՝ Մոսկվա կատարած այցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը անբարյացակամ քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
«Մենք դիտարկում ենք այս օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը՝ որպես անբարոյական և ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ասվում է երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ նախարարության կայքում։
Ուկրաինայի ԱԳՆ-ն նշել է, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել 78 տարի առաջ նացիզմի դեմ տարած հաղթանակում։
«Նրանք արժանի չեն այն ճակատագրին, որ այժմ Կրեմլը օգտագործի կեղծ ակցիային մասնակցելու համար, որը ոչ մի կապ չունի նացիզմի դեմ հաղթանակածների սխրանքի հետ»,- նշել են Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունում։
Հայտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, ով նույնպես մասնակցել է Մոսկվայում տոնակատարություններին։