Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Մոսկվայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին, Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեգյհուն Բայրամովը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշենք« որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջերս քառօրյա բանակցություններ են վարել Վաշինգտոնում` ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվել են մայիսի 4–ին։