Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային արդի հարցերը: Անդրադարձ է կատարվելԵրևանում հունիսի 25-26-ին կայացած հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին։
ՀՀ և ՌԴ վարչապետերն ընդգծել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությունը։
X
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



