Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել. Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․
Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոբուսների ձեռքբերման հնարավոր չարաշահման մասով իրավապահ մարմինների անգործությունը նորանոր «հաջողություններ» է գրանցել։
2022թ․ հունիսին անցկացվել է մրցույթ 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար, մեկ տրոլեյբուսի գինը 138.560.000 դրամ՝ 337.000 դոլար։
Եվ ահա, 2023թ․ ապրիլին ընթացքի մեջ է նոր մրցույթ ևս 15 չինական տրոլեյբուս ձեռքբերելու համար նույն 138.560.000 դրամ գնով, որը սակայն կազմում է արդեն 358.000 դոլար՝ 21.000 դոլարով ավելի։
Արդյունքում քաղաքապետարանը նախատեսում է 21.000 դոլարով թանկ տրոլեյբուսներ գնել, որն առերևույթ առաջացնում է բյուջետային միջոցների ավելի քան 300.000 դոլարի վատնում։
Իհարկե, չեմ հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը, բայց երևանցիների ուշադրությունը իր արդյունքը շուտով տալու է։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



