Մալաթիայի գյուղմթերքների շուկայում կատարված գողությունը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015 թ. դեկտեմբերի 29-ին Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել գյուղմթերքների շուկայում Ռոզա Թ.-ի դրամապանակի գողության դեպքը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ Դրամապանակում եղել էին փաստաթղթեր, 50.000 դրամ, 10 եվրո, ոսկյա ականջօղ, բանալի և այցեքարտեր: Վնասի չափը կազմում էր 74.000 դրամ: Հունվարի 8-ին ոստիկանության ծառայողները, Վանտյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



