Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միջնորդների եռատում. ի՞նչ ակնկալել, երբ հիմնարար հարցերը չեն համաձայնեցվել․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Ղարաբաղյան հակամարտությունում միջնորդների եռատում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին հրավիրված են Բրյուսել՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունների։ Շփումների նպատակն է մոտեցնել հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մինչ ԵՄ-ն ուժեղացնում է իր միջնորդական ջանքերը, երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել էին Վաշինգտոնում։ Ռուսաստանը չի թաքցնում, որ այդ շփումներում տեսնում է Արևմուտքի ցանկությունը՝ քանդել Մոսկվա- Երևան- Բաքու եռակողմ ձևաչափը։ Ընդ որում, մայիսի 9-ին, երբ Փաշինյանը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին էր մասնակցում, Հայաստանի ԱԳՆ-ն շտապել էր հայտարարել, որ բրյուսել յան տիպի հանդիպում շուտով տեղի կունենա նաև Ռուսաստանում:

ԵՄ կենտրոնակայանում կայանալիք հայադրբեջանական բանակցությունների մասին առաջինը հայտնել է Financial Times-ը մայիսի 8-ին։ Եվ արդեն նույն օրվա երեկոյան Եվրոպական խորհրդի էջում հայտնվել է պաշտոնական հաղորդագրություն բրյուսել յան ձևաչափի վերականգնման մասին։ Մինչ այդ միայն հայտնի էր, որ հունիսի 1-ին պարոնայք Փաշինյանն ու Ալիևը հանդիպելու են Քիշնևում, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը։ Այդ պատճառով էլ ԵՄ-ի միջնորդությամբ լրացուցիչ դիվանագիտական շփումների մասին լուրն անակնկալ էր։ ԵՄ-ն հասկացնում է, որ մտադիր է ավելի ակտիվորեն զբաղվել Ղարաբաղյան կարգավորման հարցով, և այսուհետ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կարող են հաճախակի հյուրեր դառնալ Բրյուսելում։ Սակայն եվրոպացի միջնորդների ակտիվացումը ամենևին չի նշանակում, որ նրանք ունեն հակամարտության կարգավորման հստակ ծրագիր։ ԵՄ-ի առնվազն երկու դիվանագիտական աղբյուր Politico հրատարակությանն ասել են, որ «օրակարգը դեռ պետք է պաշտոնապես սահմանվի»:

Միևնույն ժամանակ, նրանք ընդունել են, որ մայիսի 14-ին սպասվում են «բարձր խաղադրույքներով բանակցություններ»։ Բրյուսելում դրանք դիտվում են որպես «կարևոր և դրական, ինչպես նաև Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության բանակցությունների շարունակություն»։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն էին ԱՄՆ-ում: Այնտեղ նրանց սպասվում էր բանակցային մարաթոն։ Արդյունքում, պետքարտուղար Բլինկենը շատ գոհ է եղել շփումներից՝ ասելով, որ կողմերը «շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության համաձայնագրի կնքման հարցում», որը, նրա խոսքերով, «տեսանելի է ու հասանելի»։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այնքան էլ լավատես չեն։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խոսել է 29,8 հազար քառակուսի կմ տարածքով հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված սկզբունքային տարաձայնությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների երաշխավորման մեխանիզմների մասին։

Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առանց արտաքին միջնորդների շատ ավելի օգտակար կլինեն։ Ներկայում խաղաղության հաստատման լուրջ խոչընդոտներից է լարվածությունը Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը անցակետ է դրել։ Դա միակ ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ղարաբաղի հետ։ Բաքուն այդ քայլը բացատրել է «զենքի մաքսանենգությունը դադարեցնելու» անհրաժեշտությամբ, մինչդեռ Երևանը մեղադրել էր Ադրբեջանին «Արցախը շրջափակելու և էթնիկ զտումների նախապատրաստման մեջ»։ Վաշինգտոնը սահմանափակվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի վերաբերյալ մտահոգություն հայտնելով, բայց չի ազդել ընդհանուր իրավիճակի վրա։ Մոսկվայում ԱՄՆ-ի և հատկապես ԵՄ-ի միջնորդական գործունեությունը ընդունվում է անթաքույց գրգռվածությամբ։ Թե՛ Կրեմլում, թե՛ Սմոլենսկայա հրապարակում անընդհատ շեշտում են, որ խաղաղության համաձայնագրի հիմքը կարող է լինել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը 2020 թվականի նոյեմբերին դադարեցրեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ փաստաթուղթն ու դրանում թվարկված կետերն անվանել է «այլընտրանք չունեցող»։ Ճիշտ է, այդ ժամանակվանից ի վեր կողմերը դեռ չեն մոտեցել վերջնական խաղաղությանը, և Մոսկվան դրա համար մեղադրում է Արևմուտքին։ Հաշվի առնելով այն լուրը, որ Փաշինյանը մայիսի 14-ին մեկնում է Բրյուսել Ալիևի հետ բանակցելու, փորձագետները նոր հայացքով են նայում մայիսի 9-ին նրա՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցին։ Թեև գլխավոր նպատակը Հայաստանի ղեկավարի մասնակցությունն էր Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին, սակայն հնարավոր է, որ Փաշինյանը ԵՄ կենտրոնակայան մեկնելուց առաջ իր ժամացույցն է ուղղել Կրեմլի հետ։

«ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները սկզբունքորեն էին մայիսի 9-ին հավաքվել Մոսկվայում, նրանք շեշտը դրել են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա,- նշել է հայ քաղաքագետ, Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը kommersant.ru-ի հետ հարցազրույցում,- ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության կետերը պահպանելուն, ապա Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ կա մեկ բանակցային գործընթաց: Բայց այս երկու տարվա ընթացքում տարբեր հարթակներ են աճել, մոսկովյան ձևաչափին զուգահեռ ի հայտ է եկել բրյուսելյանը, իսկ ուկրաինական հատուկ գործողության սկզբից տեսանելի է նաև որոշակի մրցակցություն այդ հարթակների միջև։ Բայց ինչքան էլ ասեն, որ կողմերը որոշ հարթակներում ընդհանուր լեզու են գտել, դժվար է պատկերացնել, որ նրանք կհասնեն խաղաղության համաձայնագրի նախագծին, քանի դեռ հիմնարար հարցերը չեն համաձայնեցվել»։ Իմիջիայլոց, Կրեմլը դեռ չի հայտարարել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հնարավոր եռակողմ հանդիպման մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ